Հետաքրքիր բլոգ - Սխալների մասին
Вторник, 06.12.2016, 11:11
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Սխալների մասին

Նա, ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների, խիստ մոլորության մեջ է, բայց ավելի շատ է մոլորվում նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն։

Ամենամեծ սխալն է` ձգտել երևալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք։

Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։

Մեծ մտածողների սխալներն ավելի ուսանելի են, քան ճշգրիտ դատողությունները` աննշան մտածողների։

Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։

Եթե բոլորը սխալվում են, նշանակում է` բոլորն իրավացի են։

Ամենամեծ սխալն է` կարծել, որ դու երբեք չես սխալվում։

Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։

Մոլորությունը մեղք չէ։

Աններելի են լինում միայն նրանց սխալները, ում մենք այլևս չենք սիրում։

Մի արհամարեք մոլորությունները։ Նույնիսկ ամենաանբնական մոլորությունն ընդունակ է ծնելու մեծագույն ճշմարտություն, եթե նրան հպվի հանճարը…

Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել։

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz