Пятница, 24.11.2017, 08:27
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Երազ

Դրսում մշուշ է, քամի ու անձրև: Ոչ ոք չկա: Ես ու դու լուռ քայլում ենք` ձեռք ձեռքի բռնած: Քայլում ենք ու երազում: Զգում եմ` ինչպես է քամին տարուբերում մազերս, իսկ անձրևի կաթիլները հպվում են այտերիս ու գլորվելով ցած իջնում: Նույնիսկ ցուրտը չեմ զգում, քո ձեռքերից իմ ջերմությունն եմ ստանում: Քայլում ենք այնքան երազկոտ, որ չենք էլ զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, ինչպես է անձրևն ուժեղանում ու իրեն զգացնել տալիս. հուշում է, որ արդեն ուշ է` հրաժեշտ տալու ժամանակը: Բայց մենք մնում ենք: Նույնիսկ քո կողքին կարոտում եմ քեզ. չեմ ուզում հեռանանք իրարից` անգամ 1 ժամով: Երբ կողքիս չես, այդ 1 ժամը հավերժություն է թվում:
Արդեն ամբողջությամբ թաց ենք: Ահա նստարանը, որի վրա նստում ու ժամերով զրուցում ենք: Ահա այն ծառը, որի վրա փորագրեցինք մեր անունները: Հիշու՞մ ես:
Սկսում են ամպերը կուտակվել: Ամեն ինչ այնքան մռայլ է դառնում, խոժոռվում: Մի՞թե նրանք նախանձում են մեր երջանկությանը: Լռում ենք: Սիրում եմ լռությունը,լռության ձայնը, նրա ներդաշնակ հնչյունները, բայց միայն երբ մենակ եմ լինում: Իսկ հիմա, երբ կողքիդ եմ ու դու լուռ ես, ատում եմ նրան: Քայլում ենք կողք կողքի, բայց էլ չենք խոսում: Ինչու՞ լռեցիր: Ամեն ինչ այնքան լավ էր, հեքիաթային: Բայց հիմա խոժոռվեցիր այնպես, ինչպես ամպերը: Մի՞թե մեզ կախարդեցին: Ձեռքս բաց ես թողնում ու նստում թաց խոտին: Քեզ հետևում եմ ես` նստում եմ կողքիդ ու ոչինչ չեմ ասում: Ուզում եմ ձեռքդ բռնել, բայց վախենում եմ: Վախենում եմ դիպչել քեզ: Վախենում եմ անէանաս, կորչես երազի նման: Արցունքի կաթիլները գլորվում են աչքերիցս, խառնվում են անձրևին: Մի՞թե չես նկատում արցունքներս: Մի վայրկյանում անէացավ երջանկությունս, խառնվեց ներքինս,տխրությունը պատեց հոգիս: Մի՞թե այս ամենը երազ էր, պատրանք: Փորձում եմ հասկանալ, թե ինչ կատարվեց: Փակում եմ աչքերս ու հենվում ծնկներիս: Քանի վայրկյան տևեց այս ամենը` չգիտեմ, բայց արթնացա ու հասկացա, որ այս ամենը միայն երազ էր, հեքիաթային ցնորք, որ ոչինչ չկար: Միայն ես էի` մենակ, երազկոտ …
Երազ, որը այնքան ուրախ էր, կյանքով լի…
Երազ, որը անիրական էր ու զվարճալի…
Երազ, որը միայն երազում տեսա…
Երազ, որտեղ քեզ սիրեցի ու քեզանով հիացա…
Որոնում

Copyright MyCorp © 2017
Сделать бесплатный сайт с uCoz