Вторник, 26.09.2017, 15:43
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Չհասցրի


Չհասցրեցի կարևորի մասին հիշողություններ ունենալ…
Այդպես էլ չիմացա քո սիրած գույնը (եթե իհարկե ունես), չիմացա սիրածդ թիվը, հաջողակ տարիքդ: Չգիտեմ, փոքր ժամանակ ինչ-որ բանի հավաքածու ունեցել ես, թե ոչ: Չիմացա՝ հողաթափերդ որտեղ ես միշտ մոռանում, ու ջուր խմելուց փակում ես աչքերդ, թե նայում վերև: Չիմացա ինչպիսին է դեմքիդ արտահայտությունը, երբ քեզ հաճոյախոսում են, ու չգիտեմ նյարդայնացած ժամանակ ինչ ես ասում: Վերնաշապիկդ հագնելուց հետո՝ որ կոճակն ես առաջինը կոճկում՝ դա էլ չիմացա…
Իմ անծանոթ սիրելի, քեզ չճանաչելով, շատ բան սովորեցի ու հասկացա: Ֆիլմերից, գրքերից հազարավոր անգամներ լսածս խելացի մտքերը միանգամից հoդս ցնդեցին: Ու ես էլ չեմ հավատում դրանց: Ասենք նպատակի մասին փիլիսոփայությունները: Չէ, սիրելիս, միշտ չէ, որ կարող ես հասնել նպատակներիդ ու իրագործել երազանքներդ: Եթե նպատակդ «հոգուն հասնելն է», այստեղ բոլոր վերլուծությունները վեր են ռոմանտիկայից:
Եթե երազանքդ տարածության ու ժամանակի հետ չունի ընդհանուր հայտարար, մի պահ ինքդ էլ ես երկար նայում երազանքիդ աչքերի մեջ, ու այնտեղ ժխտում տեսնում: Եթե ցանկությունդ չի բազմապատկվում ժամանակի հետ, և չի միացնում տարածությունը, դա արդեն մաթեմատիկական սխալ հաշվարկ չէ, և հաշվիչ մեքենայի կարիք չունի, այստեղ ընդամենը մարդկային սրտի փոխարեն քար է հարկավոր, հոգու փոխարեն՝ ալմաստ, որ չծակվի, չփշրվի…
Որոնում

Copyright MyCorp © 2017
Сделать бесплатный сайт с uCoz