Վիրավորանք
Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մի քաղաքում ապրում էր մի ծեր սամուրայ: Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում: Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը: Արդյունքում, օրվա վերջին հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է: Ծերունում անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան. —Ինչո՞ւ դուք նրան մարտի չհրավիրեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից: Ծեր սամուրայը պատասխանում է. —Եթե ինչ-որ մեկը նվերով մոտենա ձեզ և դուք չընդունեք այդ նվերը, դրանից հետո ո՞ւմ կպատկանի այն: —Իր նախկին տիրոջը,- պատասխանում է աշակերտներից մեկը: —Նույնն էլ վերաբերվում է նախանձին, ատելությանն ու վիրավորանքին: Մինչև այն պահը, քանի դու չես ընդունել դրանք, այն պատկանում է նրան, ով որ բերել է:
|