Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
Մեծերը Շիրազի մասինՀ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է: Ավետիք Իսահակյան ... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է: Արշակ Չոպանյան Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով: Շիրազը մեծ տաղանդ մըն է : Անիկա մի մեծ,մեծ անուն ունի...Շիրազ թանկագին հոգի մըն է ...Անի տաղանդ է ,և մենք պիտի հարուստ զգանք և մեծ պատիվ համարենք նրա հետ ծանոթ լինելը...Շիրազը շատ իրավացի է,որ Արարատ կերգե:Որովհետև ամեն հայ մեկ Արարատ է ,և Արարատ ըսել`հայ ըսել է :Եվ Շիրազ մեծ գործ կընե իր այդ ձգտումով ամբողջ աշխարհի հայերուն համար: Անիկա մեծ աստղ մըն է...
Նա ինձ համար առասպել է:Առասպել էր բոլորի համար Հայաստանի բոլոր բնակավայրերում ,սփյուռքի բոլոր ընտանիքներում:Ես դեռ չեմ կարողացել ինձ համար պարզել այդ առասպելի խորհուրդը:Երեևի այդքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված արտակարգ հանճարն էր: Պատանու բանստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ ինչպես Շիրազի վարդերը: Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել և անընդմեջ ծափահարել:Այդպես է,որովհետև հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր: Շիրազը գրականություն մտավ ոչ թե իբրև հերթական անուն,այլ`իբրև թարմ հոսանքի ավետաբեր:Դա հարավի քամիների բերած գարնան տաք շունչն էչ,որ գալիս էր արթնացող հողի ու ծաղկած ծաղիկների բույրերով և զարթոնքի կենարար ուժ պարգևում մարդկաց ու բնությանը: |
Որոնում
|