Հետաքրքիր բլոգ - Սովորենք ներել
Вторник, 06.12.2016, 11:07
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Սովորենք ներել

Մի անգամ երկիր ուղարկելուց առաջ Աստված հոգիներին հրավիրեց խորհրդի։ Նա կանչեց նրանցից մեկին ու հարցրեց.
- Ինչո՞ւ ես ուզում երկիր գնալ։
- Ուզում եմ ներել սովորել։
-Ուրեմն էլ ում ես պատրաստվում ներել։ Նայի՛ր, մարդիկ բոլորը բարի են, մաքուր, լուսավոր, միմյանց նկատմամբ էլ սիրով ու հարգանքով են տրամադրված։ Նրանք քեզ շատ կսիրեն ու չեն անի այնպիսի բան, որի համար դու նրանց հետո ներես։
Հոգին նայեց իր քույրերին։
-Իսկ ես այնքան շատ եմ ուզում ներել սովորել,- ասաց։
Այստեղ նրան մեկ այլ հոգի մոտեցավ և սկսեց սփոփել.
- Մի՛ տխրիր, քույրի՛կ, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ պատրաստ եմ երկրի վրա քո կողքին լինել և օգնել քեզ ներել սովորել։ Ես կլինեմ քո ամուսինը, քեզ կդավաճանեմ, կհարբեմ, իսկ դու կսովորես ներել ինձ դրա համար։
Երկրորդ հոգին էլ միացավ առաջինին.
- Ես էլ եմ քեզ շատ սիրում, ես էլ քեզ հետ կգամ ու քո մայրը կլինեմ. կպատժեմ քեզ, անընդհատ քո կյանքին կխառնվեմ, իսկ դու կսովորես ներել ինձ։
Այստեղ խոսեց երրորդ հոգին.
- Իսկ ես քո լավագույն ընկերուհին կլինեմ և ամենաանսպասելի պահին կմատնեմ քեզ։ Իսկ դու կսովորես ներել ինձ։
Մեկ այլ հոգի ևս մոտեցավ և ասաց.
- Իսկ ես քո ղեկավարը կլինեմ. քո նկատմամբ կոպիտ և անարդար կլինեմ, որ դու սովորես ներել ինձ դրա համար։
Եվ այսպես հավաքվեց միմյանց սիրող հոգիների մի ամբողջ խումբ։ Նրանք մտածեցին իրենց կյանքի սցենարը՝ ներել սովորելու և ներելու փորձ ձեռք բերելու մասին, որոշեցին իրենց անելիքներն ու եկան երկիր։ Բայց, ավաղ, պարզվեց, որ երկրի վրա դժվար էր հիշել իրենց սցենարի, որոշումների ու պայմանների մասին. հոգիներից շատերն այս կյանքը չափազանց լուրջ ընդունեցին, սկսեցին բարկացնել, նեղացնել միմյանց և նեղանալ իրարից ու չներել միմյանց, քեն պահել միմյանց դեմ՝ մոռանալով այն մասին, որ հենց իրենք են կազմել իրենց կյանքի սցենարը, իսկ գլխավորն այն է, որ նրանք բոլորը միմյանց սիրում էին։

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz