Հետաքրքիր բլոգ - Ուզում ես լավ սովորել. ինչպե՞ս
Суббота, 10.12.2016, 23:29
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ուզում ես լավ սովորել. ինչպե՞ս

 Կան մարդիկ,ովքեր ցանկանում են լավ սովորել: Ցավոք ցանկությունը չի դառնում իրականություն,քանի որ խանգարում են մի շարք խոչընդոտներ. ծուլությունը, ՛՛ինչի՞ց սկսեմ՛՛-ները և այլն:
Ինքս բավականին երկար ժամանակ է  ուսումնասիրում եմ ուսման առաջխաղացման ու բարելավման մասին նյութեր: Անազնիվ կլիներ,եթե ես ձեզ չպատմեի իմ  ՛՛պեղումների՛՛ ու սեփական փորձի մասին: Այնպես որ   ուզում եմ հավատալ, որ իմ դիտարկումները ձեզ որոշ չափով կօգնեն: Սկսենք.
Նախ մի մեծ խնդրանք ունեմ:  Դասերով զբաղվելուց առաջ անջատեք բոլոր սոցիալական ցանցերը !  Ցանկալի կլինի,որ հենց հիմա էլ անջատեք դրանք ու գրառումից չշեղվեք: Անջատեք առանց որևէ մեկին բացատրություն տալու, պետք չէ  անպայման շեշտել ,որ  գնում եք պարապելու:Եկեք սովորենք աշխատել առանց ավելորդ բառերի ու ուշադրության:Ու ընդհանրապես, կխնդրեի սոցիալական ցանցերին այդքան լուրջ չվերաբերվել...Լավ,սա արդեն այլ թեմա է,չշեղվենք:
Ես ինքս հենց հիմա փակում եմ ֆեյսբուքյան էջս ու կենտրոնանում եմ գրառմանս վրա:))))
Ամենակարևոր գործն արված է: Փակեցինք  սոցիալական ցանցերի էջերը,որպեսզի մեզ ոչ ոք չխանգարի:Ու հետո,սովորում ենք գործել,ոչ թե խոսել: Մենք ենք ու մեր  գրքերը:
Շատ արագ  ազատում ենք շրջակա միջավայրը  ավելորդություններից: Կրկնում եմ՝ շատ արագ: Եկեք սովորենք արագ շարժվել,մեր ժամանակը թանկ է: Ինչքան էլ ուզում է շրջակա միջավայրը թափթփված լինի, չենք վախենում :Խորը շունչ ենք քաշում ու համարձակ,արագ հավաքում ենք տարածքը: Սա կօգնի կենտրոնանալ դասերի վրա: Ու բացի այդ,մենք ինքներս մեզ լավ կզգանք. սա ամենակարևորն է :
Ո՞ր հասանք: Հասանք դասերին: Մինչ դասերը կցանկանայի ձեզ մոտ ունենայիք տետր կամ բլոկնոտ,որտեղ կգրեիք ձեր ամենօրյա անելիքները:Սա չի վերաբերվում միմիայն դասերին: Ընդհանրապես լավ կլինի,որ ձեր օրը պլանավորեք, դա շատ օգտակար է . դառնում եք էլ ավելի կազմակերպված:Իսկ կազմակերպված ու պունկտուալ լինելու մեջ ամաչելու ոչինչ չկա))
 Առաջին տողում գրում եք. ՛՛ Հավաքել սենյակը՛՛ ու դիմացը + եք դնում. մենք արդեն հավաքել ենք սենյակը,ապրենք մենք: Տեսնում եք ինչ հաճելի է այդ +-ը))) Հիմա նախ  կազմում եք դասերի ցուցակը, հետո նոր ավելացնում եք մնացած գործերը: Մնացած գործեր ասելով ի նկատի ունեմ,  ասենք ՝  գիրք կարդալ, ափսեները լվալ,  գնալ գնումների և այլն:  Դասացուցակը պետք է հստակ կազմված լինի,որպեսզի ոչինչ չմոռանաք:
Դե ինչ. բարի գալուստ դասա-պարապմունքային ընթացք ! Հասանք)))
Սկսում ենք ամենադժվար ու ամենաանհետաքրքիր դասից: Գիտեմ, ամենուր գրված է այս տողն ու ոչ մեկ  այն չի բացատրում: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չեմ հասկանում :Բնական է,որ դժվար  նյութը չհոգնած ուղեղն ավելի լավ կմարսի,երևի սա է պատճառը: Սակայն ես  ստեղծել եմ սեփական՝ դժվար ու ՛՛նվնվացնող՛՛ դասերի  ՛՛հարցերը լուծելու՛՛ մեթոդը: 
Եկեք այդ մեթոդին անվանենք՝ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛: Եվ ինչո՞ւմ է կայանում  իմ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛-ը :
Պատկերացնենք՝ մենք ունենք  սովորելու,ասենք թե անգլերենից 25 նոր բառ, պետք է գրենք տասը վարժություն: Ձանձրալի է գիտեմ, նստել այդքան բառը հատ առ հատ կրկնել,հետո այդ վարժությունները...Օ՜  աստվածներ: Չեք պատկերացնի ինչպես եմ հասկանում այդ ամենը: Ախր ես էլ եմ է սրտիս խորքում ծույլիկ,աշխատել չեմ սիրում :
Բայց այստեղ օգնության է գալիս իմ մեթոդը:   Գրքերին հայտարարում ենք պատերազմ. այո,այո, ամենաիսկական արյունոտ,դաժան պատերազմ ! (...Ու թող մեր բոլոր  արյունոտ
ու դաժան  պատերազմները միմիայն գրքերի ու ուսման հետ լինեն)))    )  
  Կանոնները պարզ են. հաղթելու է մեզանից մեկը: Ու ՈՉ ՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ!!! (Ատելով ատում եմ այս նախադասությունը, միջակության ամենավառ դրսևորումն է: Ի՞նչ ասել է ՛՛բարոյական հաղթանակ՛՛ , էդ դեպքում ո՞րն է անբարո պարտությունը: Մոռանում ենք միջակության մասին:ՋՆՋԵՔ!!)
Կամ ես  կսովորեմ այդ 25 բառն ու կհաղթեմ,կամ էլ  գիրքս մի կողմ կնետեմ ու...Կպարտվեմ: Այլ կերպ ասած՝ կամ ամեն ինչ,կամ ՝ ոչինչ:  Հավատացեք, մեզնից ոչ մեկը չի սիրում պարտվել, կամ ինչո՞ւ պարտվել: Ի՞նչ է, այդ 25 անշունչ բառերը մեզնից ուժե՞ղ են: Ուրեմն մենք այնքան թույլ ենք,որ չենք կարողանում ԸՆԴԱՄԵՆԸ   անգլերենի բառեր սովորել.հա՞ :   Զգում եք չէ՞, թե ինչ հիմար ու տափակ օրինակի մասին եմ ես խոսում: Նույնիսկ ծիծաղելի է գրածս կարդալ: Բայց սա այն է,ինչ կատարվում է իրականում. մեր անշունչ դասերը մեզ հաղթում են:
Մենք ունենք թշնամի,որը ներսից մեզ փորձում է խանգարել. ծուլությունն է : Մոռացեք ՛՛Ես չեմ կարողանում հաղթել ծուլությանս՛՛ նախադասությունը: Ավելի անկեղծ կլինի ասել. ՛՛Ես չեմ էլ փորձում հաղթել ծուլությանս,որովհետև դա բավականին բարդ աշխատանք է, դժվար է:՛՛ 
Այստեղ օգնության է գալիս իմ  ՛՛ ֆիրմային՛՛ նախադասություններից մեկը,որը ես անընդհատ օգտագործում եմ. ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՀՆԱՐ:  Ծուլությանը հաղթելն  անհնար չէ, ուղղակի դժվար է,շատ դժվար : Բայց այն ինչ մեզ չի սպանում,դարձնում է էլ ավելի ուժեղ  և այս դեպքում ուղղակի ամոթ կլինի վախենալ դժվարությունից: Ծուլությունը ոչինչ է մեր կամքի դիմաց,ես սա ձեզ համոզված եմ ասում: Իսկ երբ մենք հաղթում ենք ամենադժվար դասին, հաղթանակը դառնում է էլ ավելի ՛՛հարգելի՛՛ : Այ սրա համար էլ ես առաջարկում եմ սկսենք ամենադժվարից,հաղթենք ամենածանր պատերազմը:
 Ընդամենը սա է իմ փոքրիկ մեթոդը: Ես սրանով եմ առաջնորդվում: Հաղթել: Ու ազնվորեն հաղթել,արժանի լինել հաղթանակին ու հաղթողի կոչմանը: 
Հենց հիմա  վերջ տվեք   ծուլությանը,որոշեք ,որ սկսելու եք շատ լավ սովորել: Կազմեք այն գրքերի ցուցակը,որը պետք է կարդաք ու հենց այս երեկո էլ սկսեք կարդալ: Կտեսնեք,դուք ամեն ինչ կհասցնեք,  ՛՛պատերազմ-պատերազմ՛՛ խաղալը շատ է օգնում: Կգա ժամանակ ու դուք կհասկանաք,որ դուք հաղթեցիք ոչ թե անշունչ  դասերին,այլ....Ինքներդ ձեզ: Դուք  դեմ գնացիք ձեր ծուլությանը,հակառակվեցիք կիսատ ու միջակ լինելուն: Հիմա դուք դարձել եք մարդ,ով  լավ է սովորում, բավականին շատ է ընթերցում:
Ի դեպ. բացի դասերից շատ կարևոր է  ուղղակի կիրթ մարդ լինելը:  Այս դեպքում  դասերը լավ կատարելը քիչ կլինի : Սկսեք կարդալ, օր օրի ավելացրեք գրքի թերթերը, քրքրեք համացանցն ու  առանց ծամելու կուլ տվեք պետքական ինֆորմացիան: Հրաժարվեք  աղբ ուտելուց,մի կարդացեք հիմար ու անօգտակար նյութեր: Վերցրեք այն,ինչ իրոք պետք է ձեզ:  Դուք մարդ եք,ոչ թե աղբարկղ,որը կարդում է ամեն մի հիմարություն,որն առաջարկվում է մեզ:
 Նորից եմ կրկնում՝ այս ամենը մեկ օրում չի ստացվի և սա ամենևին էլ այնքան հեշտ չէ,ինչպես շատերն են ասում: Այո,բարդ է, բայց ձեր ՝ կարդացած ու կիրթ մարդ լինելու ցանկությունն ավելի մեծ է: Թող գործը դանդաղ առաջ գնա, բայց այն հիմնավոր ու հաստատուն լինի: Միանգամից շատ գործ ձեզ վրա մի վերցեք:Ամեն ինչ պետք է հերթով անել: Կարևորը  հաստատուն  առաջ գնալն է, ոչ թե՝ դոփելը: Ու կապ չունի առաջ գնալու արագությունը: Դանդաղ ,թե արագ՝ դուք առաջ եք գնում: Վերջ, այսքանով ամենն ասված է: Առաջ,այլ ոչ թե հետ կամ՝ լճացում:
 Կարևոր է հիշել, որ գիտելիքը մեր միակ հարստությունն է,որը չեն կարող մեզնից գողանալ: Եթե մարդ ունի խելք, ցանկություն ու  երկաթի պես ամուր կանք՝ ամեն ինչի կհասնի: Ու չհամարձակվեք ինձ հակառակի մեջ համոզել,արգելում եմ :
Կարծում եմ, որ պետք չէր այս թեմայի մասին խոսել լուրջ ու ցիտել  գրքերից հատվածներ: Իմ կարծիքով՝  խնդիրների մասին պետք է թեթև ու ուրախ խոսել,որպեսզի նրանք հենց էդպես ուրախ էլ լուծվեն: Թե չէ  լուրջ-լուրջ գրառումները կարդում ես ու սարսափում ես քո անձից, քեզ ոչնչություն ես զգում:Թվում է թե էսպիսի լուրջ գրառումը շա՜տ հեռու է քեզնից...Իրականում դա այդպես չէ: Հենց այդ իսկ պատճառվով ես հիմա խոսում եմ մեր խնդրի մասին թեթև ու ուրախ:
Հուսամ,որ իմ գրառմանը դուք   լուրջ կվերաբերվեք ու  խոսելու փոխարեն կսկսեք գործել: Ես հավատում եմ,որ ամեն ինչ կստացվի, անկեղծ հավատում եմ:
Հաջողություն !!

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz