Пятница, 20.10.2017, 19:05
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Կգա մի օր, երբ նա կհեռանա

Կգա մի օր, երբ ձեր կյանքից կհեռանա նա, ում ներկայությունը ամենաշատն է ձեզ ոգևորել ու սրտի թրթիռներ պարգևել: Կհեռանա անմրմունջ՝ նույնիսկ «մնաս բարով» չասելով: Կգնա լուռ նայելով, կհեռանա, և նրա աչքերի լռությունը կստիպի մտածել՝ ինչու,ինչի համար: Կլքի ձեզ՝ թողնելով մենակ այն վշտի ու ցավի հետ, որ տանջելու պիտի գա նրա գնալուց հետո, կթողնի միայնակ այն հարցերի հետ, որոնք պիտի գան ձեր հոգին ողողելու, պիտի բոցավառվեն, բայց պատասխանին սպասելով մարեն: Մենակությունից դրդված ՝ կվերցնեք թուղթն ու կգրեք ձեր կյանքի փոքրիկ պատմությունը, կնկարեք այն գարունները, որոնք բացվել են ձեր երկուսի սիրո բերկրանքից, ձեր ականջին կշշնջան այն ծառերն ու ծաղիկները, որոնք երկուսով տնկել էիք ձեր հոգու փոքրիկ պարտեզում: Կնկարեք, և ձեռքի շարժումներին զուգընթաց կկաթեն արցունքները՝ հոգում երաժշտական տխուր ռիթմեր հնչեցնելով: Կթափվեն և կդառնան արցունքի փոքրիկ մի լիճ՝ արտացոլելով նրա պատկերը, ով ստիպել է ձեզ ապրել, զգալ կյանքի քաղցրությունը, ով տաքացրել է ձեզ ցուրտ ձմռանը, ով պաշտպանել է ձեզ հենց ձեզանից… Շուտով կցամաքի արցունքի փոքրիկ լիճը, կվերանա նրա պատկերը, կբարձրանան գունավոր վարագույրները և ինքներդ ձեզ կգտնեք իրական կյանքի թատեռաբեմում, կորսաք հարյուրավոր մարդկանց հայացքներ, սակայն ոչինչ չէք զգա : Ոչինչ չեք զգա, քանի որ այդ հարյուրի մեջ չէք գտնի այն պայծառ աչքերը, այն կայծերով լի աչքերը, որոնք ձեզ ապրելու ուժ էին տալիս: Կզգաք նրա բացակայությունը և կզղջաք… Կզղջաք որովհետեև ուշացել էք, որովհետև ժամանակին ձեր հպարտությունը զգացմունքներն արտահայտելու հնարավորություն չի տվել, կապել է ձեր ձեռքերը՝ թույլ չտալով գրկել ու համբուրել նրան:
Ինչու…Ինչու եք վախենում սիրելուց և սիրված լինելուց: Ինչու չեք համարձակվում գոռալ ու ասել, որ սիրում եք: Ինչու…
Միայն պետք է ուժեղ ու համարձակ լինել, թույլ չտալ, որ հպարտությունը դժբախտացնի ձեզ: Պետք չէ վախենալ, քանզի վախը թերահավատության նշան է: Պետք է ժամանակին հնչեցնել սիրո խոսքերը, լսելի դարձնել սիրելիի համար: Հակառակ դեպքում կգա ժամանակ, և կհասկանաք, որ ուշացել եք ու կորցրել կյանքում ամենակարևորը՝ ՍԵՐԸ…

Որոնում

Copyright MyCorp © 2017
Сделать бесплатный сайт с uCoz