Հետաքրքիր բլոգ - Անցյա՞լ, ներկա՞, թե՞ ապագա
Вторник, 06.12.2016, 11:13
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անցյա՞լ, ներկա՞, թե՞ ապագա

Երեք իմաստուն վիճում են, թե մարդու համար ինչն է կարևոր՝ իր անցյա՞լը, ներկա՞ն, թե՞ ապագան։
Նրանցից մեկն ասում է.
- Անցյալն ինձ դարձրել է այն, ինչ կամ։ Ես գիտեմ այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես իմ ուժերին հավատում եմ, քանի որ ինձ մոտ նախկինում ստացվում էին այն գործերը, որոնք սկսում էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ, ում հետ նախկինում ինձ լավ էի զգում, կամ
էլ նրանց նմանները։
-Դրա հետ հնարավոր չէ համաձայնվել,- ասում է երկրորդը։- Մարդը կերտում է ապագան։ Կարևոր չէ՝ ես ինչ գիտեմ կամ կարող եմ հիմա. ես պետք է սովորեմ այն ամենը, ինչ ինձ պետք կգա ապագայում։ Իմ պատկերացումն այն մասին, թե ինչ եմ ուզում դառնալ երկու տարուց, ավելի իրական է, քան հիշողությունը, թե ինչպիսին էի երկու տարի առաջ։ Իմ արարքները կախված են ոչ թե նրանից, թե ինչպիսին էի, այլ թե ինչպիսին կարող եմ
դառնալ։
- Մենք մոռանում ենք,- միջամտում է երրորդը,- որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում։ Անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռ չկա։ Անկախ նրանից՝ հիշում ենք անցյալը, թե երազում ապագայի մասին, գործում ենք միայն ներկայում։ Միայն ներկայում կարող ենք փոխել մեր կյանքը. անցյալն ու ապագան մեզ չեն ենթարկվում։ Միայն ներկայում կարելի է երջանիկ լինել. անցյալի երջանկության հուշերը տխուր են, իսկ ապագա երջանկության սպասումը՝ տագնապալի։

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz