Հետաքրքիր բլոգ - Նապոլեոն Բոնապարտ
Суббота, 03.12.2016, 14:32
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Նապոլեոն Բոնապարտ


Մանկություն

Նապոլեոնը ծնվել է Այաչոյում Կորսիկա կղզում, որը երկար ժամանակ գտնվում էր Գենուեզյան հանրապետության տիրապետության տակ: 1755թ. Կորսիկան տապալեց Գենուեզյան իշխանությանը և այդ ժամանակվանից փաստորեն գոյատևում է ինչպես ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ` Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն է Նապոլեոնի հայրը: 1768թ. –ին Գենուեզյան հանրապետությունը իր իրավունքները Կորսիկայի նկատմամբ վաճառեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV - ին: 1769թ.-ի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և Պաուլին արտագաղթեց Անգլիա: Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց: Պաուլոն մինչև 1790 ական թվականները մնում էր Նապոլեոնի կուռքը: Նապոլեոնը Կառլո Բոնապարտի և Լիտիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից երկրորդն էր, որոնցից 5-ը մահացել էին մանուկ հասակում: Ընտանիքը ազնվացեղ էր և ապրում էր կղզում 16-րդ դարի սկզբերից: Անկախ նրանից, որ Կորսիկայի սահմանադրության կազմողներից մեկն ինքն էր, նա ենթարկվեց Ֆրանսիային, որպեսզի հնարավորություն տան իր երեխաներին կրթություն ստանան Ֆրանսիայում: Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարորությանը և 1791թ.-ին Կառլը ստացավ ասսեսորի պաշտոնը և դարձավ ազնվականների Կորսիկայի պառլամենտի ներկայացուցիչը Փարիզում:

Պատանեկություն


Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բոնապարտին հաջողվեց այնպես անել, որ իր ավագ որդիները՝ Ժոզեֆը և Նապոլեոնը թագավորական թոշակ ստանան: Երբ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա: 1788թ. դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնը իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով: Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր և կորսիկացի էր լցված հայրենասիրությամբ ու թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին:

Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից և հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում: Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին:

«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց: Նա այստեղ էլ ընկերներ չուներ:Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ, բայց այդպես էլ չկարողացավ տիրապետել գերմաներենին:

1785 թ. փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնը իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը: Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում արդեն լեյտենանտի կոչմամբ: 1788 թ. հունիսին նրան տեղափոխում են Օքսոն, որ օգնի մորը և զբաղվի 11-ամյա եղբոր Լուիի դաստիրակությամբ:

Ռազմական կարիերայի սկիզբը

1785 թ.-ին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և գնում է բանակ պոռուչիկի աստիճանում: 1788թ.-ին նա ցանկանում էր ծառայության անցնել ռւսական բանակում որպես պոռուչիկ, բայց մերժվում է գեներալ-պոռուչիկ Զաբորովսկովի կողմից, որը ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը: Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով: Նապոլեոնը չհամաձայնվելով զայրացած դուրս է գալիս Զաբոռովսկու մոտից, ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան: Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր:

Ռուսաստանի հետ ձախողված դաշինք


Հարկ է նշել, որ Նապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր դաշինք հաստատել Ռուսաստանի հետ: Ողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիան բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ Ցամաքային Եվրոպայի կյանքում: Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ուժ ունեցող կայսրության հետ: Անգամ մի անգամ Նապոլեոնը Ավստրիական Կայսրությունը համեմատեց պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն:

Իսկ ահա Անգլիան մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը: Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային: Ուստի Նապոլեոնի հետ գլխավոր խնդիր էր` անպայման հասնել դաշինքի կնքմանը Ռուսաստանի հետ` Ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան:

Նապոլեոնը փորձեց մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել Պավելի հետ, որին սակայն սպանեցին հենց ռուսական իշխանները` թույլ չտալու համար Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը: թագաժառանգ Ալեքսանդրի գիտությամբ ու համաձայնությամբ` Պավելը սպանվեց, ու Նապոլեոնի ծրագրած դաշինքը չհաստատվեց:

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz