Հետաքրքիր բլոգ - Պետրոս Դուրյան
Вторник, 21.10.2014, 07:40
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0

Պետրոս Դուրյան


Դուրյան (Զըմպայան) Պետրոս Աբրահամի [ 20.5(1.6).1851, Սկյուտար, Կ. Պոլիս – 21.1(2.2). 1872, Կ.Պոլիս], հայ բանաստեղծ, դրամատուրգ։Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867)։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» ևն)։ 1869–ին և 1871–ին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Վահան և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման, ապա՝ «սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870) պատմական ողբերգությունները; Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։ Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմա–հայրենասիրական ողբերգության թեմայից՝1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։ Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղոահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»–ի և «Թատրոն կամ Թշվառներ»–ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թանրոն Օսմանիե»–ում և մեծ մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնց 26-ը գրված են 1871–ին։ Հայրենասիրական մի քանի երգերում( «Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության ( «Նոր սև օրեր»)։ Դ–ի բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնքրքկքն հերոսը ինքը՝ հեղինակն է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։ Նա հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է։ Նրա սիրային տաղերում («Ի՜ցիվ թե», «Պետք է մեռնի՜լ», «Սիրեցի քեզ») առկա են դիմանկարային շատ մանրամասներ, բայց բանաստեղծի համար էականը արտաքինը չէ, այլ ապրումները, հոգեբանությունը։ Դուրյանի ընկալմամբ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պատում», «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։ «Պատանի Դուրյանը, – գրել է Վ.Բրուսովը,– մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ. ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների, նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը», անմիջական ապրումների ուժը... Սրանում է Դուրյանի ստեղծագործության պատմական ոնշանակությունը...» Հայ նոր քնարերգության մեջ Դուրյանը սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու և զարգացնելու թեման։ «Լճակ», «Ի՜նճ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանոը, սակայն աշխարհում «անապակ սեր» , «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»–ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց , ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։ Մարդու և կյանքր նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենճում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, նկարագրությունից,բանաստեղծությանը հաղորդեց զգացմումքային խորություն, հոգեբանություն։ Նա խորը հետք է թողել հայ բանաստեղծության վրա։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանս., անգլ., գերմ., ռուս., իտալ., ռում., բուլ., հուն., հունգ., պարս., թուրք.։
Որոնում

Copyright MyCorp © 2014
Сделать бесплатный сайт с uCoz