Вторник, 19.03.2024, 12:52
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Իվան Ահեղ IV

Ivan ahex
Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ` Իվան IV Ահեղ ; 25 օգոստոսի 1530, Կոլոմենսկոյե, Մոսկվա — 18 մարտի 1584, Մոսկվա), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թ-ից), ամենայն Ռոսիո ցար (1547թ-ից) (բացառությամբ 1575—1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը): Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է,ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքաետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը:
Կենսագրություն

Մեծ իշխան (1533 թ-ից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թ-ի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը:Պետկան կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչվախ Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ.) ստեղծումով:Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում;Իվանը 1550 թ-ին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը:1547-1552 թթ-ին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թ-ին` Աստրախնի խանությունները:Նրանցից կախման մեջ են ընկել Սիիրի խանությունը (1555 թ.) և Մեծ Նողայի հորդան (1557 թ.):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz