Вторник, 19.03.2024, 07:23
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել:

Նպատակ

Ենթադրենք, դուք ունեք նպատակներ: Դուք ունե՞ք նպատակներ… Հուսով եմ` այո: Իսկ ի՞նչ նպատակներ են դրանք: Եթե ձեր նպատակները հստակ են, ապա վերցրեք թղթի մի կտոր և գրեք դրանք այդ թղթի վրա: Գրեցի՞ք: Շատ լավ, դա արդեն գովելի է: Իսկ եթե դժվարանում եք գրել կամ մտքներովդ ոչինչ չի անցնում, ուրեմն ձեր նպատակները այդքան էլ հստակ չեն: Հստակեցրեք դրանք: Դա շատ կարևոր է: Որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակներին, դուք պետք է հստակ հասկանաք, թե դեպի ուր եք շարժվում:

Իսկ հիմա ամենակարևորը

Սկսեք գործել հենց հիմա: Կարևոր չէ, թե ժամը քանիսն է, կարևոր չէ, թե որտեղ եք դուք գտնվում, հենց հիմա արեք ինչ-որ բան, որը կմոտեցնի ձեզ ձեր նպատակներին: Հիշեք, ինչքան շատ եք դուք սպասում, ինչքան շատ եք ամեն ինչ հետաձգում, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր ոգևորությունն ու մոտիվացիան վերջիվերջո կմարեն և դուք այդպես էլ ձեր նպատակներին չեք հասնի:

Մի տխուր բան եմ ուզում ասել: Երբեմն, երբ զրուցում եմ ինձանից ավելի տարիքով մարդկանց հետ, որոնք արդեն անցել են 50-ից 60-ի սահմանը, հաճախ լսում եմ հետևյալը.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հույսով եմ` երեխաներս կկարողանան»:

Այդ պահերին սկսում եմ մտածել` միգուցե ինձ հետ է՞լ այդպես լինի: Միգուցե ես էլ ամեն ինչ այնքան ձգձգեմ, որ կամ մոտիվացիաս կորի, կամ տարիքս արդեն այն չլինի կամ էլ` մեկ ուրիշ պատճառ: Տրամադրությունս միանգամից ընկնում է: Չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Այդ վիճակը տևում է մի քանի րոպե: Հետո կրկին ոգևորվում եմ` ինձ հետ հաստատ այդպես չի լինի: Ես ամեն ինչ կանեմ` իմ նպատակներին հասնելու համար: Արդեն անում եմ..

Սա եմ ուզում փոխանցել բոլորին: Անընդհատ գործեք: Մի հետաձգեք: Իրականում կյանքը կարճ չէ: Այն կարճ է միայն այն ժամանակ, երբ «դատարկ» ես ապրում այն: Դարձրեք ձեր կյանքը լեցուն: Ինչպես անե՞լ դա: Ամեն օր արեք փոքր ինչ-որ բան, որը մեկ քայլով մոտեցնում է ձեզ ձեր նպատակին: Կարևորը, որ դուք անեք դա պարբերաբար: Եթե ամեն օր առաջ եք շարժվում, ապա վերջիվերջո կգա մի օր, երբ կհասնեք ձեր նպատակին: Իսկ եթե ամեն ինչ անընդհատ հետաձգեք, նոր բան սկսելու համար սպասեք երկուշաբթի օրվան, կամ սպասեք, մինչև ձեր աշխատավարձը բարձրացնեն, կամ սպասեք, մինչև «երկիրը երկիր դառնա», ապա տարիները կանցնեն և մի օր էլ դուք կասեք.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հուսով եմ` երեխաներս կկարողանան»:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz