Հետաքրքիր բլոգ - Patuhan@
Суббота, 03.12.2016, 14:32
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Patuhan@

Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։
Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։
Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։ - Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։
Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։
Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
- Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
- Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։
Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։
Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ, պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz