Вторник, 19.03.2024, 10:49
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ֆրիկ

Ֆրիկը (մոտ 1230-ական թթ..- մոտ 1310-ական թթ..) միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ է: Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները` Թագվոշ և Դոդոնա: Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում: Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել: Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն` բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցըօրթախ»` թուրքերեն ortak-գործընկեր բառից) դառնալով` սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն: Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել: Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ. սակայն պարզ չէ` դարձե՞լ է, թե ոչ: Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով: «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»,- գրում է բանաստեղծը:Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը:

 

 

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz