Вторник, 19.03.2024, 10:04
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Իվան Միչուրին


Հոկտեմբերի 27-ին ծնվել է խորհրդային կենսաբան Իվան Միչուրինը














ԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ կուլտուրաների գիտական սելեկցիայի  հիմնադիր  Իվան Միչուրինը ծնվել է 1855-ին:
Պտղատու բույսերի նոր սորտերի ստացման աշխատանքները սկսել է 1875-ին. Տամբովի մարզի Կոզլով քաղաքում: 1899-ին քաղաքի մերձակայքում ձեռք է բերել նոր  հողամաս, որտեղ աշխատել ու ապրել է մինչև կյանքի վերջը: Միչուրինի հետազոտությունները գնահատվել և ծավալվել են միայն  Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո:
Միչուրինը մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում: Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին: Ապացուցել է, որ դոմինանտությունը պատմական կատեգորիա է  և կախված է ելակետային ձևերի ժառանգականությունից, օնտոգենեզից և ֆիլոգենեզից, հիբրիդների անհատական առանձնահատկություններից,  ինչպես նաև դաստիարակման պայմաններից: Հիմնավորել է արտաքին պայմանների ազդեցությամբ գենոտիպի փոփոխման  հնարավորությունը:
Նա գյուղատնտեսական կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիրներից է:
Մահացել է  1935-ի  հունիսի 7-ին:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz