Вторник, 19.03.2024, 09:48
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ինչպես է մարդու հոգին փչանում

 
Մի երիտասարդ գալիս է իմաստունի մոտ և, տեսնելով նրա հանգստությունը, ասում է. 
- Բացի այն, որ դու շատ իմաստուն ես, դու նաև միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես զայրանում: Օգնիր՛, ես էլ դառնամ այդպիսին: 
Իմաստունը համաձայնվում է և խնդրում երիտասարդին, որ նա կարտոֆիլ ու թափանցիկ տոպրակ բերի: Երբ երիտասարդը գնում է դրանց ետևից ու հետ գալիս, իմաստունը ասում է. 
- Այժմ, ամեն անգամ, երբ որևէ մեկի վրա կզայրանաս և զայրույթդ չես արտահայտի, վերցրու մեկ կարտոֆիլ, վրան գրի այն մարդու անունը, ում հետ տեղի է ունեցել կոնֆլիկտը, և դիր այդ կարտոֆիլը տոպրակի մեջ: 
- Եվ վե՞րջ, - զարմացած հարցրեց երիտասարդը: 
- Ոչ, - պատասխանեց իմաստունը, - դու պետք է ման տաս քո հետ այդ տոպրակը: Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկի վրա զայրանաս, որևէ մեկից նեղանաս, պետք է այնտեղ նոր կարտոֆիլ ավելացնես: Երիտասարդը համաձայնվեց: Անցավ որոշ ժամանակ և նրա տոպրակը լցվեց կարտոֆիլներով ու դարձավ բավականին ծանր: Այն հարմար չէր ամեն տեղ քարշ տալ: Գումարած դրան` այն կարտոֆիլը, որը դրվել էր ամենասկզբից, սկսել էր նեխել: Նրա հետևից սկսեցին նեխել նաև մյուսները ու տոպրակից ահավոր վատ հոտ էր գալիս: Այդժամ երիտասարդն եկավ իմաստունի մոտ և ասաց. 
- Սա անհնար է ամեն տեղ ման տալ: Նախ` տոպրակը շատ ծանր է, երկրորդ` կարտոֆիլները սկսել են փչանալ ու վատ հոտ արձակել: Որևէ այլ բան առաջարկի: 
Բայց իմաստունը պատասխանեց. 
- Նույնը տեղի է ունենում նաև մարդկանց հոգում: Ուղղակի մենք միանգամից դա չենք նկատում: Արարքները վեր են ածվում սովորության, սովորությունը` բնավորության, որը ծնում է արատներ: Ես հնարավորություն տվեցի քեզ դիտել այդ գործընթացը կողքից: Ու սրանից հետո, ամեն անգամ, երբ կորոշես զայրանալ կամ, ընդհակառակը, վիրավորել մեկին, մտածի՛, պե՞տք է քեզ այդ բեռը: 
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz