Пятница, 26.04.2024, 17:53
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Իմ ներշնչանքի աղբյուրն իմ ուսուցիչն է

    Երբ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, սկսեցի ենթագիտակցորեն իդեալ փնտրել.փնտրել մի մարդու ,ումից կկարողանայի գիտելիքներ քաղել, ում կցանկանայի նմանվել, ընդօրինակել նրանից  այն հատկանիշները, որոնք ինձ որպես մարդ կօգնեին կայանալ: Տարիներն անցնում էին, և իմ պատկերացրած իդեալի չափանիշները  փոխվում: Այժմ, երբ պատրաստվում եմ դպրոցական կյանքին հրաժեշտ տալ և կարծես թե բոլորին ճանաչում եմ, ես՝ որպես հասուն և կայացած մարդ, կարող եմ հստակ ասել, որ Ձեր օրինակին հետևելով՝  այսօր ունեմ գիտելիքների իմ մեծ պաշարը, սկզբունքներն  ու մարդկային  բարձր արժանիքները: Դուք այն մարդն եք, ով կերտեց իմ հոգու անբիծ ու վեհ էությունը,  ի վերջո  դուք իմ իդեալն եք՝ մարդ, ով ներշնչանքի աղբյուր է շատերի  համար: 

   Առաջին իսկ հայացքից զուտ արտաքնապես ինձ գրավելը կարծես թե արդարացված է: Սակայն  ժամանակի ընթացքում Ձեր  խոսքերն ու ժեստերը ինձ ստիպեցին հասկանալ, որ մարդու ներքին աշխարհն ու էությունն առաջնային են: Դուք դարձաք իմ ներշնչանքի աղբյուրը: Վստահ եմ, որ միակ աշակերտը չեմ, ով զգացել է այս ամենը Ձեր հանդեպ:

   Ձեր  մարդ տեսակը օրինակ է բոլորի համար՝ անկախ տարիքից և մասնագիտությունից,  Դուք հաճելի զրուցակից եք  և ճիշտ ընկերոջ օրինակ: Մարդը, ում գրագիտությունը, ամեն ինչից տեղյակ լինելը, անհաշիվ կարդացած գրքերը,  աշխարհընկալումն ու աշխարհայացքը սերմանում են  միայն ու միայն դրական գծեր,պարզապես չի կարող լինել սովորական մահկանացու: Դուք  մի  գիրք եք, որի ամեն մի էջը նոր բացահայտում է և յուրաքանչյուր էջում գտնում ես քո հոգուն հարազատ տողեր, մտքեր, խորհուրդներ…

   Դուք  ինձ համար դարձաք ներշնչանքի աղբյուր, և ես տարվեցի գրքերով: Սկսեցի կարդալ այն գրքերը ,որոնց նկատմամբ մի ժամանակ անտարբեր էի և սկսեցի քննարկել,պարզաբանել,ուսուցանել կարդացածս: Ձեր շնորհիվ ես սկսեցի կյանքում տեսնել այն, ինչ մինչ այդ խավար էր ինձ համար: Ինձ համար դարձաք ընկերոջ օրինակ ,և այժմ ես ավելի ուշադիր և հոգատար ընկեր եմ իմ շրջապատի նկատմանբ: Փոխեցիք իմ աշխարհընկալումն  ու ավելի հասուն մարդ դարձրիք:

Այժմ՝ կյանքիս այս կարևոր փուլում ,ես գիտակցում եմ ,որ   ներշնչանքն  այն  միջոցն է, որը կարող է մարդուն կյանք տալ և նույն դաժանությամբ էլ խլել այն: Կարող է իմաստավորել ու հետաքրքրացնել միօրինակ կյանքն ու այն դարձնել գունավառ:Իմ մեծ ցանկությունն է, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունենա իր ներշնչանքի աղբյուրն  ու իդեալի մարմնացումը, ունենա ճիշտ ուղիով շարժվելու իր խորհրդատուն և կյանքում հասնի այն բոլոր վեհ ու բարձր նպատակներին, որոնք գծագրել և պատկերացրել է իր երազներում:Թող որ յուրաքանչյուր ուսուցիչ, ով կոչված է դաստիարակելու և կրթելու մատաղ սերնդին, արժանապատվորեն կատարի իր վրա դրված առաքելությունը, թող որ յուրաքանչյուր  ուսուցիչ լինի Ձեզ  նման:

Դուք ինձ համար ոչ միայն կյանք տվող ներշնչանք դարձաք, այլ նաև ցույց տվեցիք ճիշտ ապրելու ուղին:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz