Вторник, 19.03.2024, 06:08
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հիվանդությունների մասին

Որքան գիտությունն առաջ ընթանա հիվանդությունների պատճառականության մեջ, այնքան կմեծանա այն ընդանուր համոզմունքը, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Ծանր հիվանդությունը սկզբում հեշտ է բուժել, բայց դժվար է հայտնաբերել, իսկ երբ այն խորանում է, հեշտ է հայտնաբերել, բայց արդեն դժվար է բուժել:

Չպատճառաբանված հոգնածությունը հիվանդության մասին է գուժում:

Ով վարակված է հիվանդության վախով, նա արդեն վարակված է վախի հիվանդությամբ:

Հիվանդությունը խաչ է, բայց, հնարավոր է և հենարան է:

Հիվանդությունը մեր անառողջ ապրելակերպի հանդեպ օրգանիզմի առողջ ռեակցիան է:

Հիվանդությունը վրա է հասնում ձիուն թամբած, իսկ հեռանում` հետիոտն:

Հիվանդությունն ինչ-որ տեղ վաղարժամ ծերություն է:

Հիվանդությունը չի կարող հարմարվել բժշկի գիտելիքներին:

Եթե հիվանդությունն ի սկզբանե չի հայտնաբերված, ուշացած միջոցներն անօգուտ են:

Հիվանդության հետ կատակում է նա, ով վերք չի տեսել:

Եթե որևէ հիվանդության դեմ առաջարկվում են շատ միջոցներ, ուրեմն հիվանդությունն անբուժելի է:

Հավատը բժշկի հանդեպ գալիս է հիվանդության հետ:

Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը:

Որպեսցի բարձրացնեք հիվանդի հոգու ամրությունը, պետք է ծիծաղել նրա տկարության վրա ու բացառել նրա տանջանքները:

Մարդը հիվանդանում է շատ պատճառներից. մի մասը հիվանդանում է մրսածությունից, մյուս մասը` հոգնածությունից ու վշտից: Հնարավո՞ր է արդյոք հիմնավորել, որ գողը տուն չի մտնի, եթե փակենք հարյուր դարպասներից մի քանիսը:

Առաջին ինֆարկն էլ կարող է լինել վերջինը:

Նևրոզը դա անորոշությանը դիմանալու անկարողությունն է:

Քանի կա հիվանդությունը, կլինի ոչ միայն վախը, այլև` հույսը:

Տանելի է ցանկացած ցավ, եթե գիտես, որ շուտով կանցնի:

Դեռ չի ծնվել փիլիսոփա, որը համբերատար հանդուրժի ատամի ցավը:

Մանկական հիվանդություններն ամենաշատն են ծնողներին հունից հանում:

Առողջանալու հույսը կիսով չափ առողջացում է:

Սերն ու հազը չես թաքցնի:

Բուժվիր գրագետ, այլապես անմխիթարությունը կկրկնապատկվի:

Ամենալավ դեղն անգամ չի կարող օգնել հիվանդին, եթե նա հրաժարվում է ընդունել այն:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz