Пятница, 26.04.2024, 07:37
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Երբ մարդը փոխվում է

http://13237erazanq.files.wordpress.com/2011/09/d0b4d0bed0b6d0b4d18c.jpg
Մեր կյանքում հանդիպում են մարդիկ, ովքեր փոխում են մեզ…փոխում են մեր առօրյան, փոխում են մեր երազանքներն եւ ցանկությունները, ու երբ այդ մարդկանցից ինչ որ մեկը գնում է հեռու, մենք սկսում ենք տխրել…երևի, թե հասկանում ենք, որ իր հետ նա տանում է մեզանից մի փոքրիկ մասնիկ, մեր հոգուց մի փոքրիկ հատված…և որքան էլ այդ վայրկյանին դա մեզ համար նշանակություն չունենա, միևնույնն է հետո մենք գիտակցելու ենք, թե որքան բան մեր մեջ փոխվեց այդ մարդու գնալուց հետո: Ասում են ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ասում են, որ հիշողությունները պետք է կարողանալ թողնել անցյալում և առաջ շարժվել…Առաջ դեպի ապագան, որն այդքան անիրական է թվում, առաջ դեպի պայծառ լույսը, որը քեզ է կանչում, առաջ դեպի անհայտություն, որտեղ հաստատ այլևս այդ մարդը քեզ հետ չի լինելու..Իրականում մարդը հիշողությունների կծիկ է: Մարդը ոչինչ է առանց իր հիշողությունների: Լինեն դրանք ուրախ թե տխուր, արցունքներ, կամ միգուցե ժպիտ պարգևած հիշողություններ: Միևնույնն է մարդը պետք է հիշի դրանք: Հակառակ դեպքում նա ուղղակի դադարում է մարդ լինելուց, նա դառնում է անշունչ ինչ որ առարկա: Իրականում, հենց մարդիկ են, որ մեր կյանքը դարձնում են, այնպիսին, ինչպիսին մենք այն ընկալում ենք: Հենց մարդիկ են մեզ ժպիտ պատճառում, հենց մարդիկ են մեր արցունքների պատճառները: Երկնքից եկող տխուր անձրևը մեկ վայրկայնում կարող է վերածվել արևի շողերի, երբ քո կողքին քայլում է , այն մարդը, ում դու սիրում ես: Պատահական բառը, կարող է սիրտդ կոտրել, փշրել հազար մասնիկների, երբ այն ասում է ինչ որ մեկը, ում դու հավատում էիր: Հենց դա են մարդիկ… Նրանք մեզ շունչ են տալիս ապրելու համար, ապա խլում մեր ամենավերջին ու ամենաերջանիկ վայրկյանները, իրենք իրենց գոհացնելու համար: Մարդիկ են, որ մեզ ստիպում են ապրել, մարդիկ են, որ մեզ ստիպում են մահանալ…Իրականում, հասկանում եք, ամեն ինչ կարող է փոխվել , կախված թե ով է ձեր կողքին այդ վայրկյանին: Փոխվում է անգամ բնությունը, փոխվում է ձեզ շրջապատող աշխարհը:
Եվ մենք միշտ էլ հիշում ենք այդ մարդկանց, ովքեր մեր կյանք են մտնում այդքան պատահական, կարծես , թե ոչինչ չասելով, փոխում են մեր էությունը, ապա թողնում են և նույն կերպ փախչում են հեռու մեզանից…
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz