Вторник, 19.03.2024, 11:39
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դաստիարակության մասին

Սկզբում ապրում ես մի շրջան, երբ հավատում ես ամեն ինչի, առանց որևէ հիմքի, ապա մի կարճ ժամանակ` ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից` ամեն ինչի: Եվ, ըստ որում, հիմքեր ես գտնում, թե ինչու ես հավատում ամեն ինչի…

Նա, ով ցանկանում է երեխային լավ դաստիարակել, դատապարտված է մշտապես հետևելու արդարամիտ հայացքների:

Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն:

Ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում. մեկը նրան տալիս են ծնողները` հաղորդելով իրենց կենսափորձը, մյուսն` ավելի կարևորը, նա ինքն է ստանում:

Ծեծն ու նախատինքը նման են հաշիշին. զգայունությունը նրանց հանդեպ արագ բթանում է ու դոզան ստիպված կրկնապատկում ես:

Մարդկանցից ծառայություններ պետք է պահանջել ոչ թե մեր ցանկացածի, այլ իրենց հնարավորությունների չափով:

Սքանչելի արքայադուստր դառնալով անգամ` կատուն չի թողնում մկներ որսալը։

Խորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով շրջվում ենք դեպի մեկ ուրիշը։

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես։

Լավ վարվելաձևը բաղկացած է մանր ինքնազոհողություններից։

Ամեն մի վարմունք պարտավորեցնում է` հատկապես ազնիվ վարմունքը։

Որքան բարձր է մարդու դիրքը, այնքան խիստ պետք է լինեն նրա բնավորության կամայականությունը զսպող շրջանակները։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz