Вторник, 19.03.2024, 12:22
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Բժշկության մասին

Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով:

Բժշկությունն իրավամբ ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից:

Բժշկության բաժիններից վիրաբուժությունն ամենաակնառուն է:

Բժշկության առաջընթացը մեծագույն բարիք է մարդկության համար, բայց շատ հաճախ է այն կախված անթույլատրելի, անբարոյական, նույնիսկ հանցավոր գործունեության հետ` մարդկանց վրա փորձառություններից:

Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ նրանք լվացվում են հերոսության քողով:

Բժշկությունը փիլիսոփայության քույրն է:

Բժշկությունն արվեստ է հիվանդության ախտանիշների մասին եզրահանգումներ անելու` հիմնվելով մահվան պատճառի վրա:

Ինչ է պահանջվում բժշկությունից: Շատ «քիչ» բան` ճիշտ դիագնոզ և լավ բուժում:

Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է:

Ֆիզիոլոգիան գիտություն է` ընդունակ մարդուն բացատրելու, ինչով են զբաղված ներքին օրգանները, քանի նա ապրում է:

Բժշկությունը գիտությունների թագուհին է, չէ՞ որ առողջությունն անվերապահ անհրաժեշտություն է համայն երկրում ամեն մեծության և գեղեցկության…

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz