Суббота, 27.04.2024, 02:20
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս


Տեսնելով այն ամենը,  ինչ կատարվում է իմ շուրջը, ես հասկացա , որ հավատում եմ կյանքին , հաջողություններին, հրաշքներին ու երջանկությանը: Հենց այն պահին , երբ ամեն ինչ թվում է թե սարսափելի վատ է , երբ էլ չկա հույսի գոնե մի կաթիլ, ամեն ինչ միանգամից կարգավորվում է:Ամեն ինչ դառնում է պարզ ու լուսավոր:Հաջողությունը գալիս է միանգամից առանց զգուշացնելու և դու չես էլ կարողանում հավատալ դրան :Եվ երբ տեսնում ես այդ հաջողությունը , ցանկություն է առաջանում ապրելու ու կյանքը վայելելու :Հասկանում ես , որ կյանքը իրոք արդար է ու ամեն մեկը ստանում է այն ինչին արժանի է :
Կյանքն ամեն ինչ անում է մեր փոխարեն , մեզ մնում է միայն հանգիստ գործել ու հավատալ , հավատալ , որ ամեն ինչ կստացվի , որ մենք հաջողակ ենք ու ամեն ինչ լավ է լինելու :Տեսնելով մադկանց հաջողությունները ես ուժ եմ ստանում , մեծ ուժ, որը օգնում է ինձ ապրել ու պայքարել, հավատալ , որ կյանքը իրոք արդար է ու սիրել այն:Իրոք ես հավատում եմ , հավատում եմ , որ ամեն ինչ լավ է լինելու , որ ես հասնելու եմ իմ երազանքներին , որը կյանքը ժպտալու է ինձ:Ուղղակի ուզում եմ ասել ձեզ , որ երբեք չտխրեք , որ երբեք չմտածեք , որ ամեն ինչ կորած է :Միշտ էլ հույս կա ու միշտ էլ ամեն ինչ ուղղելու հնարավորություն է լինում :Գործեք ու հավատացեք , որ ամեն ինչ հաջողվելու է , որ կյանքը սիրում  է ձեզ ու կստանաք այն ինչին արժանի եք :Ու հիշեք . ԱՆՁՐևԻՑ ՀԵՏՈ ՄԻՇՏ ԷԼ ԱՐև Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ :)
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz