Հետաքրքիր բլոգ - Տ-ով սկսվող անուններ
Суббота, 10.12.2016, 23:24
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Տ-ով սկսվող անուններ


ՏԱՏՈՒՐ - Հայկական Տիրատուր անվան կրճատ ձևն է, որ երբեմն երևում է իբրև անկախ անուն: Այժմ հազվագյուտ է:

ՏԱՐՈՆ - Առաջացել է Տարոն (Մուշ) գավառի անունից, որ դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է:

ՏԻՐԱԶԴ - Առաջացել է հայկական տեր (տէր) և ազդ (ազդվել) բառերից, նշանակում է "Տիրոջից ազդված" կամ "Տիրոջից ներշնչված": Այժմ հազվագյուտ անուն է. հանդիպում ենք սփյուռքահայերի մեջ:

ՏԻՐԱՅՐ - Առաջացել է հայկական տեր (տէր) և այր "մարդ" բառից, նշանակում է "Տիրոջ մարդը": Հիշատակված է մեր մատենագրության առաջին տարիներից և այժմ էլ գործածական անուն է:

ՏԻՐԱՏՈՒՐ - Առաջացել է հայկական տեր (տէր) և տուր բառերից, որ նշանակում է "Տիրոջ տված" "աստվածատուր": Այժմ հազվագյուտ անուն է:

ՏՈՆԱՊԵՏ - Առաջացել է հայկակն տոն և պետ բառերից. նշանակում է "տոնի ղեկավար", "տոնակատար": Այժմ քիչ են հանդիպում այս անունը կրողներ:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz