Հետաքրքիր բլոգ - Թ-ով սկսվող անուններ
Суббота, 10.12.2016, 23:28
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Թ-ով սկսվող անուններ

ԹԱԳՎՈՐ - Հայկական թագավոր բառի հնչյունափոխված ձևն է, որ իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ: Տարածված է նաև Թագվորյան ազգանունը: 


ԹԱԳՈՒՀԻ - Առաջացել է հայ. թագուհի բառից, որ նշանակում է "արքայի կին”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ: Այժմ քիչ է գործածական: Սրա փաղաքշական ձևերն են՝ Թագուշ, Թագուկ, Թագուն, Թագո:


ԹԱԴԵՎՈՍ - Գրավոր հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով, սակայն ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով "վ” հնչյունը /ինչպես Գէորգ - Գևորգ /: ՀԲ ստուգաբանում է իբրև "գովող”, "գովաբանող” կամ "դավանող”: Թադեոս անունը հաճախ նույնացնում են եբր. Ղէբէոս անվան հետ և մեկնում "իմաստուն” կամ "քաջասիրտ” : Սրա կրճատ ձևերն են՝ Թաթոս, Թաթո, Թևոս և ալն: Տարածված են նաև Թադևոսյան, Թևոսյան, Թաթոսյան, Թաթոյան ազգանունները:


ԹԱԹԻԿ
- Հայկական թաթ բառի փաղաքշական ձևն է՝ ինչպես Թաթուլ անունը: Հիշատակվում է V դարից. այժմ էլ գործածական է: Կա նաև Թաթիկյան ազգանունը:


ԹԱԹՈՒԼ - Հայկական թաթ բառից է: Բավական տարածված անուն է: Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը:


ԹԱՄԱՐ  - Եբր. tamar բառից, որ նշանակում է "արմավ”, "արմավենի” կամ "դառնություն” : Ոմանք թարգմանում են իբրև "հասարակ թզենի” / Ficus carica/ Հայերի մեջ այս անունը գորածածական է միջին դարերից: Այժմ էլ ավելի հաճախ հանդիպում ենք Թամարա ձևին, որ գալիս է ռուսերենից:


ԹԱՆԳ (ԹԱՆԿ)
- Հայկական թանկ ածականն է: Այս արմատով բազմաթիվ անձնանուններ կան հայերենում՝ Թանգիկ, Թանգո, Թանկտիկին և այլն: Իբրև արական անուն այսօր այլևս գործածական չէ: Սրանից մնացել է Թանգյան ազգանունը:


ԹԵՐԵԶԱ - Իտալ. Tereza ֆրանս. Thereze անունից:
Աշխարհագրական անուն է /Էգեյան ծովում կղզի՝ համանուն քաղաքով /, որ գործածական է նաև իբրև իգական անձնանուն: Վերջերս տարածված է մեր մեջ:


ԹՈՌՆԻԿ
- Առաջացել է հայկական թոռն բառից. նշանակում է "որդու որդի": Այժմ էլ տարածված անուն է: Կա նաև Թոռնիկյան ազգանունը:


ԹՈՐՈՍ - Թեոդորոս անվան կրճատ ձևն է, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է հայերի մեջ: Սրանից են Թորոսյան ազգանունը և Թորո, Թորիկ փաղաքշական անունները:


ԹՈՒԽԻԿ
- Առաջացել է հայկական թուխ բառից, որ նշանակում է "մուգ", "սևադեմ": Այժմ քիչ է գործածական, բայց պահպանվում է Թուխիկյան ազգանունը:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz