Четверг, 28.03.2024, 23:36
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Սովորենք տարբերել անցյալը,ներկան ու ապագան

Հասկանալու համար, թե որն է մեր ներկան  , եկեք վերցնենք մի թուղթ ու ուղակի գրենք  այն , ինչ ունենք հիմա , ներկայում,  գրենք ինչ ենք զգում  ու  ինչ ենք անում  այս պահին :Մեր գրածը կարդալուց հետո մենք կհասկանանք , որն է մեր ներկան ու թե ինչ ունենք մենք իրականում այս պահին :Իսկ մնացածը , որոնք մեզ թվում էր  թե մենք ունեինք, դրանք ուղակի անցյալի հիշողություններն են, որոնցից մենք ուղակի չենք ուզում բաժանվել : Մեր անցյալում կան շատ բաներ , որոնցով մենք հիմա ապրում ենք , շնչում ենք ու չենք էլ ուզում հավատալ , որ դրանք մնացել են անցյալում:Ունեցել ենք շատ անհաջողություններ, կորուստներ , սխալներ, որոնց համար հիմա զղջում ենք ու ամեն օր մեզ  վատ ենք զգում :Ունեցել ենք հաջողություններ, ձեռքբերումներ , որոնցով հիմա ապրում ենք ու չենք էլ ուզում հասկանալ , որ  արդեն ժամանակն է ունենալ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Անցյալը  մեր կյանքի մի հատվածն է , որը ամեն կողմից կառավարում է մեզ , ու մենք դա չենք էլ զգում:Այն ուղակի պետք է դնել մի տուփի մեջ ու կողպել, որ այն  այլևս չկարողանա  մեզ խանգարել ապրել:Հավատացեք շատերն են ապրում միայն անցյալով  , ու ես համոզված եմ , որ հենց դա է խանգարում նրանց առաջ գնալ , ունենալ նոր հաջողություններ ու ինչու չէ նաև կորուստներ , որովհետև հենց  այդ կորուստներից ենք մենք դաս քաղում ու ուժեղանում:
Մարդիկ փակում են դռները ապագայի առջև ու  չեն էլ ուզում մտածել  գոնե գեղեցիկ ներկա ունենալու մասին :Ու չեմ ժխտի, որ մի պահ ես էլ էի այդ վիճակում :Լինելով 15 տարեկան ու  ապրելով ընդամենը 15 տարի  , կորցրել էի իմ ներկան ու ապագան ու ապրում էի միայն անցյալով : Ու հավատացեք , որ դա ինձ շատ խանգարեց : Ու հիմա ես այստեղ եմ , որպեսզի թույլ չտամ ձեզ կրկնել իմ սխալը:Սովորաբար այդպես է լինում. երբ մարդը սխալվում է ու մեծ դժվարությամբ է կարողանում ուղղել այդ սխալը, փորձում է այնպես անել , որ ուրիշները չկրկնեն  դա :Այո, ես եկել եմ  խնդրելու ձեզ, որ չկրկնեք իմ սխալը ու անցյալը չբերեք ներկա, որովհետև հավատացեք, որ դա իրոք մեծ սխալ է:Իրականում ամեն ինչ վերջանում է այն պահին,  երբ  պետք է, կյանքը գիտի ինչ է անում , ու պետք չէ երկարաձգել  արդեն վերջացած բանը:Մենք անցյալը բաց չթողնելով , խանգարում ենք  մեր ներկային,այսօրվան: Ու վստահ եղեք , որ ամեն ինչի վերջ,ինչ- որ մի նոր  բանի սկիզբն է:Հանգիստ  թողեք  անցյալը ինչքան էլ ցավոտ լինի,մտածեք ներկայի ու ապագայի մասին :Չէ որ այսօրվա ներկան վաղվա անցյալն է, ու պետք չէ անել այնպես , որ ձեր կյանքը ամբողջովին կազմված լինի  ինչ-որ մի բանից ու դրա մասին  հիշողություններից :Սովորեք տարբերել անցյալը , ներկան , ու ապագան:Ապրեք ներկայով ու սերմեր ցանեք ձեր փայլուն ապագայի համար:


Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz