Пятница, 19.04.2024, 05:10
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Սովորել,սովորել,սովորել !

Մի վախեցիր,որ չգիտես:Վախեցիր.,որ չես սովորում:
Չինական ասացվածք






Երկար մտածելուց հետո ես վերջապես որոշեցի անդրադառնալ այս թեմային,որովհետև  այս մասին խոսելու անհրաժեշտությունը վայրկյան առ վայրկյան աճում է:Գնալով հասկանում եմ,որ տեխնոլոգիաների ամենօրյա աճի հետ մենք դառնում ենք էլ ավելի  բութ,էլ ավելի ծույլ ու գոնե օգտվենք այս ամենից ու զարգացնենք ինքներս մեզ` ժանգոտում ու քայքայվում ենք սեփական ծուլության ու անգրագիտության մեջ:

Մի բան կա,որը ես չեմ հասկանում: Մի քանի տարի առաջ,ինչպես ասում ենք ` "Սովետի ժամանակ" մարդիկ մի կերպ էին հայթայթում ինֆորմացիա: Հատորներով գրքեր էին կարդում, իրար գլուխ էին ջարդում ավել բան սովորելու համար: Անցած տարիներին ուսում ստանալը,ավել ինֆորմացիա ձեռք բերելը շատ բարդ էր: Բայց մարդիկ չէին զլանում, գիշերներով թերթում էին ծանր հատորները,որովհետև գիտելիքի ծարավ կար: 
Հիմա, ուսում ստանալը չափից դուրս հեշտացել է : Մենք հաշված վայրկյանների ընթացքում կարող ենք գտնել պետք եղած ինֆորմացիան,դեռ մի բան էլ ավել: Այսպիսով հարց է առաջանում.ինչու այսօր,երբ ինֆորմացիա ,գիտելիք ձեռք բերելն այդքան հեշտացել է,երբ մեր առաջ չկան փակ դռներ,երբ մենք կարող ենք իմանալ հենց կոնկրետ այն,ինչ մեզ պետք է ու չտանջվել հաստափոր գրքերի ձեռքը,մարդիկ բութ են ու սահմանափակ? Ով ինձ կտա այս հարցի պատասխանը?
Մեզնից ամեն մեկն այսօր պետք է գիտնական լիներ: Մենք պետք է տեղյակ լինեինք բացարձակապես ամեն ինչից: Բայց արի ու տես,որ մենք անգրագետ ենք ու բութ:
Ես պատկանում եմ այն սերնդին,որն ամբողջությամբ մեծանում է այս տեխնոլոգիաների դարում ու ապագան էլ հենց մեր սերնդի ձեռքերում է,մենք ենք պահելու այս երկիրը:
Տեսնելով այն ամենը,ինչ կատարվում է մերօրյա դպրոցներով ես միայն մի բան կարող եմ ասել. մեր երկիրը կործանվելու է: Ես թույլ չեմ տա .որ ինձ կառավարի իմ անգրագետ ու բութ ծանոթը,որը երկու տառ էլ իրար չի կապում: Համատարած դեբիլություն է տիրում ու ցավոք,դա փաստ է:Ինչու էին այն տարիներին ավելի լավ սովորում,քան հիմա? Ծնողներս աչք էին քոռացնում գիշերվա մթության մեջ կարդալուց: Հիմա,ես այդ նույն հաստափոր գրքից կարող եմ վերցնել ու կարդալ այն ամենն,ինչ ինձ անհրաժեշտ է,էլ չեմ տանջվում,չեմ քանդում գրքերը:Ընդամենը  ստեղնաշարի վրա հավաքած մի քանի տառ ու վերջ` գիրքն իր անհրաժեշտ տեղեկությամբ դիմացս դրված է:
Դուք չեք կարծում,որ այստեղ ինչ-որ բան սխալ է? 
Ես չեմ ուզում ապրել մի պետությունում,որտեղ ապագայում նախագահն ու նախարարը բութ հիմարներ են լինելու: Չեմ ուզում ապրել այն մարդկանց մեջ,որոնք ալարում են ավել բառ ու տող սովորել: Ես ուզում եմ ապրել ուժեղ երկրում,որը կկառավարեն խելացի մարդիկ,որտեղ կտիրի մակարդակն ու կգնահատվի խելքը:
Դրան հասնելու համար պետք է  հենց այսօրվանից աշխատել: Եկեք թարգ տանք հիմարաբար ժամանակ սպանելուն: Հետո կարող է իրոք ուշ լինել: Ես հավատում եմ,որ կգա մի օր,երբ գիտելիքն իրոք գնահատված կլինի: Այն,ինչ մեր ուղեղում է,ոչ ոք չի կարող խլել:Մեր գիտելիքը մեզ է պատկանում ու այն մեզնից չեն գողանա: Իսկ ինչու չլինել խելացի,հը?
Մարդ պետք է անընդհատ սովորի: Այն պահին,երբ դուք մտածեք,որ սովորելու էլ բան չկա,առաջարկում եմ ուղղակի փոս փորել ու պառկել նրա մեջ, հողի համար հումուս դառնալ: Ում եք պետք դուք,եթե աշխարհին չեք օգնելու?Եթե նոր բան չեք սովորելու,չեք զարգանալու? Հավատցեք,հումուս դառնալով գոնե հողին կօգնեք,մի լավ գործ կանեք:
Այդ ինչպես եղավ,որ մեր ծնողները գիշեր-ցերեկ չէին ալարում սովորել,իսկ մենք ալարում ենք,հը? Մենք հաջորդ սերունդն ենք,մենք կրկնակի լավն ու մակարդակովը պետք է լինենք,մենք պետք է գերազանցենք մեր խելքով ու իմացությամբ մեր ծնողներին: Իսկ  դա հնարավոր է,հավատացեք: Այդտեղ ոչ մի բարդ բան չկա:
Պետք է ուղղակի իրոք ցանկանալ խելացի լինել: Պետք է սիրել սովորելը: Ամեն անգամ,երբ նստում եք համակարգչի առաջ,բացի ընկերների հետ շփվելուց,տեսահոլովակներ նայելուց,բացեք,օրինակ  "Գուգլ" որոնողական կայքը ու կարդացեք որևէ նկարչի, գրողի,գիտնականի մասին: Մի ծուլացեք ու մի բթացրեք ձեր տեղից էլ ժանգոտած ուղեղը:Վաղվա օրը մենք ենք կառուցում,մի դրեք հույսն ուրիշի վրա: Պարզապես սովորեք: Հավատացեք,որ դրանից հետաքրքիր ու հրաշալի բան աշխարհում չկա: Դու ես կառավարում քո ուղեղը,քեզ չեն կարող խաբել,որովհետև  դու ունես գիտելիք,դու կրթված անձ ես:
Խնդրում եմ,ճիշտ օգտագործեք այսօրվա մեզ ընձեռած լայն հնարավորությունը:Մի շտապեք սպանել ժամանակը: Անընդհատ կարդացեք,ինքնազարգացեք ու ճանաչեք ինքներդ ձեզ:Երբեք կանգ մի առեք ու մի հանձնվեք: Դուք կտեսնեք,թե ինչպես ամեն նոր սովորած տողի հետ կփոխվի աշխարհը,նրա հետ մեկտեղ կփոխվեք նաև դուք:
Փոխվեք ու ստիպեք աշխարհին փոխվել ձեզ հետ: Սովորեք ամեն վայրկյան: Կյանքը հրաշալի է հենց նրանով,որ մենք միշտ մի նոր սովորելու բան ունենք...Բացահայտեք կյանքի հրաշքները =)
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz