Հետաքրքիր բլոգ - "Պիտի համալսարանում սովորես,թե չէ ինչ կասեն հարևանները?"
Понедельник, 05.12.2016, 15:30
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

"Պիտի համալսարանում սովորես,թե չէ ինչ կասեն հարևանները?"


Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից:

Լավ է լինել հմուտ դարբին, քան`  ոսկերիչ

                                                      Պարույր Սևակ

Ահա այսպիսի թեմայի մասին եմ այսօր ուզում խոսել:Բավականին տհաճ,բայց նաև շատ արդիական թեմա  մեր օրերում:

Բոլորը ցանկանում են սովորել  կրթական բարձրագույն հաստատություններում:Իհարկե,շատ ուրախալի է,որ մարդիկ ձգտում են կրթվել,ուսում ստանալ...Բայց արդյոք դա համապատասխանում է իրականությանը?Արդյոք մենք կրթություն ենք ստանում հենց կրթվելու համար,թե...
Այ այս "թե"-ի մասին էլ ուզում եմ խոսել ձեզ հետ: Փորձենք  բացահայտել ու ընդլայնել այս "թե"-ն:
Ցավոք,շատերի համար ինչ-որ բարձրագույն հաստատություն  ընդունվելը կազմում է ընդամենը նորաձևության մի մասնիկ: Բոլորը համալսարաններում են սովորում,ուրեմն դու էլ պետք է սովորես: Ու հետո,միայն Հայաստանում է,որ բարձրագույն հաստատությունում սովորելը պատվի  հարց է. "Յաաա,չհասկացա,էդ ուրեմն Սծյոպիկի տղեն  սովորի համալսարանում իմ տղեն չէ,  հա? Բա ամոթ չի?Բա հարևաններն ինչ կասեն? Վսյո,տղես պիտի համալասարանում սովորի" :
Ու այդ ոմն մարդու տղան վեր է կենում,ընդունվում է համալսարան (կամ ծրագրավորող է դառնում,կամ` տնտեսագետ: Դա է մեր օրերի նորաձևությունը: Մեր հարևան  Համլետ ձյաձյան տնտեսագետ է ու "փող ա,որ տուն ա բերում" այդ իսկ պատճառով ես էլ պետք է տնտեսագետ դառնամ: Ու թքած,որ գաղափար չունեմ,թե ինչ է տնտեսագիտությունը:) , ճռռալով մի կերպ սովորում է ու վերջում դառնում է  տնտեսագիտականի դիպլոմով տաքսու վարորդ:
Ինչ վատ բան կա լավ արհեստավոր լինելու մեջ? Ինչու մեր տղաները չեն դառնում լավ կոշկակար? Կամ ինչու չեն աղջիկները  վարսահարդար կամ,ասենք, դերձակ դառնում? Միգուցե դու կարող ես հիանալի ոսկերիչ լինել: Ինչ իմաստ կա ծրագրավորման վրա տարիներով տառապել? Որովհետև ամոթ է,հարևաններն ինչ կասեն,բա բարեկամնե~րը....
Խնդրում եմ,մի բան հիշեք.մասնագիտությունն ամբողջ կյանքի համար է: Այն պետք է սիրել,ոչ թե մտածել,թե ինչքան կլինի ձեր աշխատավարձը: Ցանկացած աշխատանք,որը դուք ԻՐՈՔ սիրեք, ձեզ կվարձատրի:
  Խնդրում եմ,կուլ մի գնացեք կարծրատիպերին: Ինչ է,դուք իրոք հավատում եք,որ բոլոր այն մարդիկ,ովքեր տնտեսագետ ու ծրագրավորող են, իրենց մասնագիտությամբ են աշխատում? Իհարկե ոչ: Նրանց չնչին տոկոսն է հետագայում աշխատում իրենց մասնագիտությամբ:
Հիմա ես ինքս էլ կանգնած եմ մասնագիտություն ընտրելու առաջ,որն ինձ հետ է լինելու ամբողջ կյանքիս ընթացքում: Խնդրում եմ ձեզ,մի սպանեք ձեր ժամանակը: Մինչ ,օրինակ, տնտեսագետ դառնալն ու աշխատավարձի զրոները հաշվելը մի պահ կանգ առեք ու մտածեք.արդյոք դա այն մասնագիտությունն է,որը դուք սիրում եք? Դուք կարող եք ժամեր տրամադրել ձեր մասնագիտությանը, կարդալ տնտեսագիտական գրքեր ու չհոգնել? Դուք ձեզ տեսնում եք որպես կայացած տնտեսագետ,արդյոք դա "ձերն է" ?
Խնդրում եմ,եթե դուք մանկուց երազել եք խոհարար դառնալ,պետք չի գնալ ու լեզվաբան դառնալ: Այդ գրողի տարած ուսումնական հաստատությունները օգնելու տեղը կարող են ձեզ ներսից քայքայել, սպանել ձեր երազանքը: Դուք երազել եք խոհարար դառնալ...Ուրեմն դարձեք: Գնացեք խոհարարական կուրսերի ու հրաշալի  խոհարար դարձեք: Հետո կստեղծեք ձեր ռեստորանը,որի կերակրատեսակները կլինեն ամենահամեղը ու դուք էլ ` աշխարհի լավագույն խոհարարը: Չէ որ դուք միշտ երազել եք խոհարար լինել,դուք սիրում եք այդ մասնագիտությունը...
Մի կառչեք կարծրատիպերից:Սիրեք ձեր մասնագիտությունը: Ու ինչ էլ որ ընտրեք,ցանկանում եմ ձեզ հաջողություն ձեր բռնած գործում: Հավատում եմ,որ բոլորս մի օր հասնելու ենք մեր ուզածին ու երազանքներին: Ամեն ինչ մեր ձեռքերում է ;)
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz