Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
ՊատուհանըՄի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։ Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։ - Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։ Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։ Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է. - Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։ - Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։ Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ, պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։ |
Որոնում
|