Հետաքրքիր բլոգ - Փորձի՛ր
Суббота, 10.12.2016, 23:22
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Փորձի՛ր

 

Մի անգամ թագավորը հավաքում է իր բոլոր պալատականներին, որպեսզի տեսնի, թե ով է նրանցից ավելի արժանի զբաղեցնել թափուր մնացած կարևոր պետական մի պաշտոն: 

Երբ թագավորության ամենաուժեղ ու ամենաիմաստուն այրերը հավաքվեցին, թագավորը, տանելով նրանց մի շատ մեծ կողպեքի մոտ, այնքան մեծ որ ոչ ոք դեռ նման բան չէր տեսել, դիմեց նրանց. «Իմ հավատարի՛մ ծառաներ, ես մի խնդիր ունեմ և կցանկանայի տեսնել, թե ձեզանից ով կկարողանա այն լուծել»,- այնուհետև, ցույց տալով կողպեքը, շարունակեց,-«սա իմ թագավորության մեջ եղած կողպեքներից ամենամեծն ու ամենաբարդն է: Ու կցանկանայի իմանալ, թե ձեզանից ով կկարողանա այն բացել»: Պալատականներից առավել իմաստուններից մի քանիսը ճոճեցին գլուխները, մյուսները սկսեցին ուսումնասիրել այն` խոստովանելով, որ չեն կարող այն բացել: Ու քանի որ իմաստուններն անհաջողության մատնվեցին, մյուսները միանգամից խոստովանեցին, որ դա իրենց ուժերից վեր է: 
Արդեն հավաքվածներն ուզում էին ցրվել, երբ վեզիրներից մեկը, դուրս գալով ամբոխի միջից, մոտեցավ կողպեքին ու սկսեց ուսումնասիրել այն, հետո փորձեց շարժել, ապա մի փոքր հրելով այն` բացեց: Այն ուղղակի փակված չէր: 
Այդ ժամանակ թագավորը հայտարարեց. «Պաշտոնը կստանաս դու, քանի որ հույսդ դնում ես ոչ միայն նրա վրա, ինչ տեսնում և լսում ես, այլ նաև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա ու չես վախենում փորձել»:

 

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz