Հետաքրքիր բլոգ - Ողբամ զքեզ,հայոց աշխարհ
Суббота, 10.12.2016, 23:27
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ողբամ զքեզ,հայոց աշխարհ

Այսօր մի քանի դեպքեր նպաստեցին այս գրառմանս: Ես մտքերս կրկին սևեռեցի այս խնդրին ու սկսեցի նորից մտածել: Ինչ է լինելու ինձ հետ ապագայում?Ինչ է լինելու Հայաստանիս հետ...
Վայ կներե~ք, այս ինչ անհետաքրքիր թեմաներ եմ արծարծում: Բա իհարկե,ով է գժվել նստի Հայաստանի մասին մտածի: Վա~յ, հարգելիս, նամակ գրեցին քեզ "օդնոյով" ու "Ֆեյսբուքով" դե վազի~ր,արագ պատասխանիր բաղձալի տառակույտին,որովհետև  դա է քեզ համար կարևոր: Կներես որ ես, հիմարս,  Հայաստանի անունը տվեցի..Ինչ ամոթ է ,չէ հայրենիքի մասին խոսել:
Վայ,գիտե~ք Ամերիկայում մարդիկ ինչքան գումար են վաստակում ? Թքա~ծ մեր  երկրի վրա: Թքած,որ իմ տարեկիցները նույնիսկ հայոց թագավորներին չգիտեն:Ամեն ինչի վրա աչք ենք փակում: Ում է պետք էս երկիրը? Բա իհարկե ում է պետք: Վատ ենք ապրում,գործ չկա,փող չկա: Թքենք ու վերջին անշնորհակալի նման դուրս գանք մեր երկրից,մեր ազգությունը մոռանանք...
Ամաչում եմ: Ուղղակի ամաչում եմ,որ իմ տարիքի պատանիները  անգրագետ են,որ նույնիսկ իրենց մտքերը գրագետ շարադրել չգիտեն: Որ երբեք գիրք չեն բացել,կարդացողի վրա էլ ծիծաղում են: Ամաչում եմ այն մարդկանցից,ովքեր չեն էլ փորձում աշխատել,այլ միայն կրկնում են` գործ չկա: Ամաչում եմ նրանից,որ մարդիկ ամաչում են Հայաստանը սիրելուց: Ամաչում եմ այն մարդկանցից,ովքեր ասում են. "Հեսա հե~նց գործերս դզվեց,գնում եմ արտասահման?յա բա մի կյանք եմ ապրում,պիտի լավ ապրեմ,թե չէ? Էս ապրելու տեղ չի"
Ինչ ենք մենք մտածում?Ինչ ենք մենք անում? Ինչ է լինելու մեր հետո-ն: Ստիպված եմ հիասթափեցնել.իրական կյանքը սոցցանց չէ,որտեղ կարողանաս ուղղակի ջնջել նամակներդ ու ամեն ինչ նորից սկսել: Իրական կյանքը տարբերվում է տառակույտից: Ու հայրենիքն էլ իրականում  ֆեյսբուքում գլխավոր նկարը մեր դրոշը դնելով չեն սիրում:
Մեծացա,ամուսնացա: "Էս երկիր չի,որ ապրեմ" կրկնելով  վեր եմ կենում ու գնում եմ արտասահման: Երբ երեխաներ ունենամ,ինչ պատասխան եմ տալու նրանց հը?Որ շրջվեն ինձ ասեն." Մա~մ,մենք ինչի մեր հայրենիքում չենք ապրում?" ասեմ "բալես դուք ազգ չունեք ,մոռացեք: Ամոթ ա հայրենիք սիրելը,գիրք կարդալն ու Տիգրան Մեծի թագավորման տարիներն իմանալը :Ես նախընտրել եմ  կուշտ փորս,  ոչ թե պատիվս ու հոգևոր արժեքները:  Հիմա ես անհայրենիք մարդ եմ,որովհետև հայրենիքիս մասին ոչ մի բան չգիտեմ" : Այ սա կասեմ իմ երեխաներին...
Վայ վայ կներե~ք,էս ինչ եմ խոսում: Շտապում եք չէ? Ներողություն:Նամակները մնացին: Մեկը շրջվի ասի. "Վա~յ աղջիկ ջան պարապ ես? լուչշե ասա իմանամ ոնց օդնոյով ընկերոջս էջը ջարդեմ կամ էլ մի հատ լավ ստատուս ասա գրեմ,  քիր: Թե չէ հայրենիք բան,թարգի~, Էդ Տիգրան Մեծը տենց մեծ էր,որ Մեծ էին ասում: Խի իրա պապան ով ա էղել որ?կարողա դեպուտատ ա,բան ա: Նհաաայ,հումոր եմ անում,չնեղվես: Էդքան խելոք ես գնա  ինքդ էլ կարդա գիրքա. բանա:"
Բա...Այ էս ենք մենք: Ընկերներիս մոտ Մոնթեի անունն եմ տալիս,ասում են "Էդ մանթո ա մնացել,որ անունը Մոնթե են դրել??" Ես էլ ինչ ասեմ լավ,ես էլ ոնց խոսեմ? Մեկը չի,երկուսը չի.:Շատ են,հավատացեք շատ են...
Ես չգիտեմ հետո ինչպես կլինի: Բայց արդյոք սրան էր արժանի իմ երկիրը...
Ամաչում եմ,մեր անգրագիտության ու տհասության համար եմ ամաչում: Ամաչում եմ,որ խելացիին ծաղրում են,հայրենասիրությունն էլ համարում ձևական...
Ինչ է լինելու հետո....
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz