Հետաքրքիր բլոգ - Օգտագործի՛ր հնարավորությունդ
Суббота, 03.12.2016, 14:38
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Օգտագործի՛ր հնարավորությունդ

 

 Մի քաղաքում մի մարդ միայնակ կանգնած էր իր բնակարանի պատուհանի մոտ։ Հանկարծ պատուհանից այն կողմ տեսավ հրեշտակին, որը շշնջաց.
- Գիտեմ՝ դու հարուստ, քաղաքում հարգված մարդ կարող ես դառնալ, ամենագեղեցիկ կինը կարող է քո կինը դառնալ։
Մարդն սկսեց սպասել, թե երբ են իրականություն դառնալու հրեշտակի խոսքերը։
Անցավ 40 տարի։ Մարդը նորից իր պատուհանի մոտ միայնակ կանգնած էր, երբ երկրորդ անգամ տեսավ հրեշտակին.
- Ի՞նչ եղավ։ Դու ախր ինձ խոստացար, բայց ոչինչ չկատարվեց։
- Ես ասացի, որ դու այդ ամենին հասնելու հնարավորություն կունենաս։ Հիշո՞ւմ ես ընկերոջդ, ով ուզում էր քեզ հետ բիզնես սկսել ու փող վաստակել. դու հրաժարվեցիր և շարունակեցիր հրաշքի սպասել։ Հիշո՞ւմ ես հրդեհը, որի ժամանակ դու մարդկանց չփրկեցիր՝ վախենալով ապագայիդ համար։ Իսկ հիշում ես զբոսայգու շիկահերին, որին այդպես էլ չմոտեցար։ Նա կարող էր քո կինը դառնալ։ Դու չօգտագործեցիր քեզ տրված հնարավորություններից և ոչ մեկը. դու անընդհատ ինչ-որ բանի էիր սպասում։

 

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz