Пятница, 29.03.2024, 12:19
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մոլորությունների մասին

Ինչպես որ բնական բնությունը չի կարող պահել իր էությունն ու գոյությունը՝ միայն կորզող զորությամբ դեպի իրեն ձգելով նյութի՝ իր գոյությանը հարմար ու օգտակար մասերը, այլև հարկադրված է վանող զորությամբ մերժելու այն մասերը, որ ներհակ ու վնասակար են իր առողջությանը, այդպես և բանական բնությունը չի կարող պահել մարդկության սահմանն առաքինությունների կիրառությամբ, որոնք հարմար ու օգտակար են նրա գոյությանը և երջանիկ են դարձնում, եթե նաև չխուսափի մոլություններից, որոնք մարդկության թշնամի ու ապականիչ են և մարդուն թշվառ են դարձնում:
    Ահա և որևէ օգտակար դեղ առողջություն չի պարգևում, եթե չարգելվեն վնասակար կերակուրներն ու ըմպելիքները, և երկիրը պտուղներով չի բարգավաճում, եթե արմատախիլ չլինեն անպիտան փշերն ու խոտերը:
    Քանզի մարդն էլ ինչպես որ պահպանվում է առաքինությամբ, այդպես էլ ապականվում է մոլությամբ՝ ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես, որովհետև մոլությունները ոչ միայն չար են, որովհետև հակառակվում են ուղիղ բանականությանն ու աստվածային օրենքին, այլ նաև վնասակար են, որովհետև խանգարում են կազմվածքն ու մահն արագացնում:
    Այս պատճառով էլ Աստծուց երկու տեսակ պատվիրան ավանդվեց, հանձնառական՝ գործելու առաքինություն, որով մարդը պահպանվում և երջանիկ է լինում, և հրաժարական՝ խուսափելու մոլությունից, որով մարդն ապականվում ու թշվառանում է:
    Քանի որ այս գրքի առաջին հատորում խոսեցինք որոշ առաքինությունների մասին, որոնք կարևոր են ամեն տարիքի մարդկանց համար (մանավանդ իմ հարազատ ազգի՝ հաշվի առնելով այն վիճակը, որում այժմ գտնվում է) բավականին բնական խոսքով նրանց հորդորելով հետամուտ լինել առաքինություններին, որոնք մարդուն ոչ միայն բարի են դարձնում և անսահման վարձի ժառանգորդ, այլև անկարոտ, բարեհամբավ ու երկայնակյաց, ուստի այս երկրորդ հատորում կխոսենք նաև մեր մեջ տարածված մոլությունների մասին, որոնք մարդուն ոչ միայն չար են դարձնում և հավիտենական դատապարտության արժանի, այլև աղքատ, անարգ ու վաղամեռիկ:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz