Четверг, 25.04.2024, 11:01
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Միշտ չէ, որ մեզ լսում են


Միշտ չէ, որ մեզ լսում են: Թվում է, որ կգոռաս, կգոռաս այնքան բարձր, որ կպայթի մոլորակը, սակայն լռում ես: Միևնույնն է`գոռոցդ ոչ ոք չի լսի. բոլորի ականջներում քո գոռոցից էլ բարձր հնչող ականջակալներ կան: Մարդիկ խլացել են, աշխարհը` կուրացել: Դու էլ չես գոռա, դու կշշնջաս: Կշշնջաս, որովհետև այնտեղ` մի ուրիշ արևի տակ քեզ լսող կա: Նա քո շշնջյունն էլ կլսի, հաստատ կլսի: Կոտրվու°մ ես: Չէ, դու միշտ ուժեղ ես եղել: Գուցե չափազանց երկար, չգիտեմ: Դու ծնկի՞ գաս: Չէ, անգամ ամենահզոր ձեռքը քեզ ծնկի բերել չի կարող: Դու ուժեղ ես, օրինակ թույլերի ու վախկոտների համար: Միգուցե հերո°ս ես: Հերոս,որ ցանկանում է իր դափնին դեն նետել և օգնություն կանչել: Ախր քեզ օգնել չեն կարող, դու ես քո օգնականը:
Գիտեմ, որ ժպտում ես: Միշտ էլ կարողացել ես ծանր վիճակում ժպտալ: Ժպտալ, ծիծաղել կյանքիդ ու ճակատագրիդ վրա: Քո ժպիտի մեջ ուժիդ գաղտնիքն է: Դու պիտի ժպտաս` ուժեղ լինես:
Էլի ոտքի ես կանգնում: Գիտեի, հավատում էի քեզ: Կանգնեցիր, ուղղեցիր մեջքդ, մազերդ անփութորեն ուսերիդ թափեցիր: Հայելու մեջ ես նայում: Հազարներն են ասել, որ գեղեցիկ ես, սակայն միշտ էլ փորձել ես ինքդ համոզվել: Դու չքնաղ ես: Հայացքդ է փոխվել: Մեծացել ես, հա°: Երևի ամեն ինչ իր դրոշմը հայացքիդ մեջ է թողնում: Իսկ ժպիտդ նույնն է, նույն ուժեղը, նույն լուսավորը…
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz