Пятница, 29.03.2024, 11:44
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մի կտոր երջանկություն

Ես այսօր եկել եմ իմ մի կտոր երջանկությունը կիսելու քեզ հետ:
Ես ունեմ ընդամենը մի կտոր,շա~տ փոքրիկ կտոր երջանկություն:Սակայն,տե~ս,թե ինչպես է այն փայլում:
Ուզում եմ կիսեմ այն քեզ հետ: Ուզում եմ դու էլ ինձ նման մի~շտ ժպտաս ու երջանիկ լինես:
Առավոտից մինչ երեկո դու մտածում ես խնդիրներիդ մասին: Միգուցե պետք չէ այդքան մտածել? Ամբողջ ժամանակդ դրա վրա ես վատնում: Խնդրի համար ինչ-որ ժամ հատկացրու,ասենք` քնելուց առաջ ու հենց այդ ժամանակ նրա մասին մտածիր: Մի թունավորիր օրդ  վատ մտքերով, մի կորցրու և ոչ մի վայրկյան: Դու չգիտես,թե միտքդ ինչ ուժ ունի: Դու կարող ես սեփական մտքերովդ կյանքդ կառավարել, փոխել ամեն ինչ:Դու կարող ես անիմաստ տխրել,լինել դժբախտ...Իսկ ինչու  չես լինում անիմաստ երջանիկ?Եթե տխրելու համար կարող է նաև առիթ չլինել,ապա ինչու ենք մենք անպայման երջանկության համար առիթ փնտրում?Արի անառիթ երջանիկ լինենք,ցավին, լքվածությանը ու վատ մտքերին դեմ երջանիկ լինենք: Արի չթողնենք,որ  վատ մտքերը թունավորեն մեզ,ստիպեն դառնալ թույլ,անօգնական, վատատեսության գերի: Խնդրում եմ, արի չծախսենք վայրկյաններդ:


Տես, իմ մի կտոր երջանկությունը բռնել եմ ափերիս մեջ ու ուզում եմ քեզ փոխանցել: Դե~,վերցրու: Մի վախեցիր երջանիկ լինելուց: Արի փոխենք ամեն ինչ,արի ինքներս փոխվենք...

Ես էլ չգիտեմ հետս ինչ է կատարվում: Ուղղակի ափեափ երջանկությամբ եմ լցվել ու  միայնակ այն վայելել չեմ ուզում: Ես այն կիսում եմ քեզ հետ ու հուսով եմ,որ դու այն կվերցնես:
Գիտես, երբեմն հոգիդ լցվում է լույսով,վրադ իջնում է այնպիսի մի հանգստություն,որն ուղղակի անհնար է բացատրել: Դու խաղաղ ես,ժպտում ես ու դրանից էլ մարմնովդ սկսում է երջանկություն հոսել...
Արի մի պահ թողնենք մեր խաղերը մի կողմում, զգանք այս պահը,թքենք ամենի վրա ու երջանիկ լինենք:
Ախր ես ուզում եմ իմ երջանկությունը քեզ հետ կիսել...
Դե ինչ, քո մի կտոր երջանկությունը իմ ձեռքերում է:Իսկ դու այն կվերցնես իմ ափերից?
Ես երջանիկ եմ,որովհետև ուզում եմ երջանիկ լինել անկախ ամեն ինչից:Այո ես էլ քեզ պես ունեմ խնդիրներ: Սակայն ուզում եմ երջանիկ լինել ու կլինեմ:
Միշտ հիշիր. դու  պարտավոր ես երջանիկ լինել:Դու իրավունք չունես  սպանելու քո օրերն ու կյանքը:Ծնվել ես,ուրեմն պիտի ապրես,վայելես կյանքը,այլ ոչ թե ժամանակ սպանես ու գոյատևես:
Ես երջանիկ եմ....Իսկ դու?
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz