Пятница, 19.04.2024, 05:05
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մենք ուժեղ ենք

Հաճախ  մարդիկ ինչ-որ դժվարությունների հանդիպելիս ասում են , որ բավականաչափ ուժ չունեն դրանք հաղթահարելու:Նրանք մտածում են , որ այլևս ուժ չունեն , որ չեն կարող , որ անհնար է :Շատերը  չեն  կարողանում տեսնել իրենց ուժերը , իրենց կարողությունները ու հնարավորությունները:Նրանք մի փոքրիկ փորձության հանդիպելիս հանձնվում են , ու հենց դրանում է կայանում նրանց սխալը:Նրանք չեն հասկանում , որ ամեն մարդու մեջ այնքան ուժ կա , որ մարդը անկարող է դրան հավատալ:Ուղղակի այդ ուժը թաքնված է մեր մարմնի մի փոքրիկ անկյունում ու մենք չգիտենք նրա մասին :Երևի շատերդ լսած կլինեք այնպիսի պատմություններ, որտեղ թվում է , թե անհնար է դուրս գալ այդպիսի իրավիճակից , բայց մարդիկ հեշտությամբ դուրս են գալիս ու մնացածը ուղղակի ապշում են :Դա պատահական չի լինում ու ոչ-մի գերբնական բան էլ չկա այդտեղ , դա ուղղակի մարդու ուժն է , որը զգալով վտանգը արթնանում է ու ամբողջ հզորությամբ օգնում մարդուն :
Այդպիսի ուժ կա բոլորիս մեջ, ուղղակի մենք պետք է գտնենք դա ու կարողանանք ճիշտ օգտագործել:Ընդհանրապես մարդը շատ ուժեղ է ուղղակի նրան խանգարում են վախերը ու հիասթափությունները :Եթե դրանք չլինեն մարդը կարող է ամեն ինչ անել:Ուղղակի պետք է հավատալ մեր ուժերին , հավատալ ինքներս մեզ , հավատալ , որ մենք կարող ենք :Ուղղակի պետք է որոշել ու անել, չնայել ոչ մի խոչընդոտի , ոչ մեկին ու ոչ մի երևույթի :Հավատացեք , եթե դուք ուզենաք ինչ-որ բան անել , ձեզ ոչնչ չի խանգարի , դուք այնքան ուժեղ եք , որ կարող եք անցնել ցանկացած արգելքի վրայով ու հասնել ձեր ուզածին :Գիտե՞ք Թոմաս Էդիսոնը երբ որոշել է , որ պետք է ստեղծի էլեկտրական լամպը , նա փորձել է դա 10000 անգամ ու 10000-երորդ  անգամը նոր նրան հաջողվել է ստեղծել էլեկտրական լամպը :Պատկերացնո՞ւմ եք 10000 անգամ :Ինչքան ուժ ու հավատ է ունեցել այդ մարդը , որ հավատացել է,որ նա կարող է, ու արել է դա :Ոչ, նա ամենևին էլ ինչ-որ  գերբնական կարողությունների տեր մարդ չի եղել , նա ուղղակի հավատացել է իր ուժերին ու նրա մոտ հաջողվել է :Իսկ ձեր մոտ ինչո՞ւ չպետք է հաջողվի:Եթե գոնե մեկը կարողացել է ուրեմն հավատացեք դուք էլ կարող եք :Ամեն մարդ կարող է հասնել  իր երազանքներին , ուղղակի պետք է անսահման հավատ , ուժ ու համբերություն:Դուք եք կայացնում ձեր որոշումը , կարողանալ , թե ոչ, անել , թե ոչ ;Ու հուսով եմ , որ դուք ճիշտ որոշում կկայացնեք, կօգտագործեք ձեր ամբողջ ուժը  ու կհասնեք ձեր երազանքներին:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz