Հետաքրքիր բլոգ - Կիսով չափ լիքը ու կիսով չափ դատարկ բաժակը
Суббота, 03.12.2016, 14:31
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Կիսով չափ լիքը ու կիսով չափ դատարկ բաժակը

Բոլորիս էլ ծանոթ է  հայտնի  փիլիսոփայական միտքը,որ կան մարդիկ, որոնք  ջրով բաժակը տեսնելով ասում են, որ բաժակը կիսով չափ լիքն է,մյուս կողմն էլ ասում է ` բաժակը կիսով չափ դատարկ է:Այս հասարակ օրինակը շատ պարզ ցույց է տալիս մարդկանց լավատես կամ վատատես լինելը:
Մենք փորձում ենք ճիշտ ապրել,հազարավոր գրքեր ենք կարդում մեր կյանքի մասին,այն մասին,թե ինչպես դառնանք հաջողակ,երջանիկ:Սակայն մոռանում ենք մի պարզ ճշմարտություն.մենք ենք ընտրում մեր կյանքը մեր ապագան, Մենք ենք ընտրում մեր բաժակը,մենք ենք  ընտրում այն ինչով լցնել:Կիսով չափ լցնել,թե կիսով չափ դատարկ պահել? Կամ ընդհանրապես,արդյոք մեզ հարկավոր է այդ բաժակը?
Բաժակը մեր ձեռքում է:  Մեզ թվում է,որ եթե մենք արդեն ստեղծել ենք բաժակը,մենք գիտենք ինչպես այն օգտագործել: Մենք չարաչար սխալվում ենք: Բաժակ ունենալ ու այն ճիշտ օգտագործելը տարբեր բաներ են: Ունենալ չի նշանակում ճիշտ օգտագործել:
Մարդիկ նրա մեջ ջուր են լցնում,ոմանք  մինչև ծայրը,մյուսները մի քանի կաթիլ: Ուրիշները բաժակը դնում են հեռուստացույցի կողքին ու որպես  թանկարժեք նվեր ցույց են տալիս  իրենց տուն հյուր եկածներին: Մարդիկ տարբեր են ու բաժակն էլ տարբեր  կերպ են օգտագործում: Սակայն մի բան հաստատ է.բաժակը կա ու նրան օգտագործել է պետք....Ինչպես?
Ահա այս հարցն է,որ մարդ ամեն օր պետք է տա իրեն: Ուզում ես դու արդյոք քո կյանքը դնել հեռուստացույցի կողքին ու անիմաստ նայել նրա վրա? Թե ուզում ես բաժակդ միշտ հետդ լինի ,դու կաթիլ առ կաթիլ նրա մեջ մտքերդ ու զգացմունքներդ պահես...Այդ ժամամանակ բաժակը դուրս կգա իր սովորական չափերից:Բաժակդ կդառնա մի  անհատակ օվկիանոս,որը լցված կլինի քո կյանքի փորձով,զգացումնքներով:Այդ ժամանակ բաժակի պատերը քեզ չեն խեղդի,նրանք ուղղակի առանց քո գիտակցության կլայնանան ու տեղ կտան քո կյանքի նոր փորձերին,նոր զգացմունքներին:
Քո ընտրությունն է ինչպես ապրել: Ուզում ես կործանիր այն, ուզում ես "այն կիսով չափ դատարկ է" նախադասությունը անընդհատ կրկնելով պտտվիր նրա շուրջը ու նույնիսկ մի փորձիր որևէ կերպ  կամ լցնել այդ բաժակը,կամ էլ փոխել քո տեսանկյունը նրա հանդեպ: Դու ես քո բաժակի տերը...Ուզում ես `կոտրիր նրան: Բայց միշտ հիշիր.երկրորդ բաժակ կարող է այլևս չհայտնվել քո կյանքում...
Արդյոք դու ունես բաժակ?
Արդյոք դա հենց այն բաժակն է,որը քեզ հարկավոր է?
Արդյոք դու նրան ճիշտ ես օգտագործում?
Բաժակ:Հասարակ իր...Հասարակ?Իր? Չեմ կարծում....
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz