Пятница, 29.03.2024, 07:40
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Իսկ դու ունե՞ս իսկական ընկերներ

Ողջույն ընթերցող:Ուզում եմ հավատալ,որ տրամադրությունդ լավ է ու դու ժպտում ես:
Ես որոշեցի,որ վերջին լուրջ նյութերից հետո մեզ թեթև գրառում է անհրաժեշտ,միքիչ հանգստանանք...
Այսօր կխոսեմ ընկերության մասին,բայց` ավելի թեթև ձևով:Խոստանում եմ `  մի օր էլ լուրջ անդրադառնալ այդ թեմային:Իսկ հիմա ուղղակի հանգստանում ենք =) ) :Եվ այսպես,սկսեցինք.

  • Ընկերոջը կարելի է զանգահարել գիշերվա 4ին ու վախեցած տոնով հարցնել "Հո քնա՞ծ չէիր" ընկերն էլ աչքերը մի կերպ բացելով պատասխանի. "Չէ հա,էս ժամին ի՞նչ քնել"
  • Միայն ընկերն  է հասկանում,թե այդ րոպեին դու ինչքա~ն շատ ես ուզում շոկոլադ: Այ  ասում ես "Շոկոլադ եմ ուզու~մ" էնպես է ասում "Հա~ գիտեմ,հասկանում եմ քեզ" ,որ  կասկածելու առիթ չի տալիս ` հաստատ հասկանում է:
  • Միայն ընկերը քո "Ես չեմ գալիս"-ը լսելուց հետո կասի ` "դե ուրեմն ես էլ չեմ գնում" : Չէ՞ որ առանց քեզ անհետաքրքիր կլինի:
  • Միայն ընկերոջ հետ կարելի է ժամերով հեռախոսից  "կախվել"  ` շատ լավ գիտակցելով ֆինանսական ճգնաժամը:
  • Ընկերոջը բառեր պետք չեն: Մինչ դու կհասցնես բերանդ բացել,նա կնայի աչքերիդ մեջ ու  կասի` "Ամեն ինչ պարզ է" :
  • Միայն ընկերը քեզնից շուտ կարող է հասկանալ,որ դու սիրահարվել ես :D Դա հերիք չի` տեղեկացնի քեզ այդ մասին ու ավելին ` ապացուցի:
  • Երբ ընկերոջդ հետ օրվա մեջ գոնե կես բառ չես փոխանակում, մեջդ կարծես դատարկություն լինի,ինչ-որ բան պակասում է...
  • Ընկերոջ հետ քեզ միշտ հանգիստ ես զգում,չես լարվում,չես մտածում որ բառը որից հետո ասես:
  •  ..Երբ դու ու ընկերդ վերջին կոպեկներն իրար եք գումարում, ընդամենը մեկ հատ,ասենք,բուլկի եք գնում,հավասար կիսում եք ու էնպիսի  հաճույքով եք ուտում,կարծես աշխարհի ամենահամեղ ուտելիքը լինի: Չկա աշխարհում ավելի համեղ ուտելիք,քան ընկերների վերջին կոպեկներով  գնվածը:
  • ...Երբ դու կարող ես մինչև առավոտ ծիծաղել ընկերոջդ հետ ամենահիմար պատմությունները հիշելով:
  • Երբ "հեռախոսիս մեջ փող չկա" նախադասությունն ես ասում ու 15 րոպե հետո համարիդ գումար է փոխանցվում:
  • Երբ  անվերջ կարելի է լսել ընկերոջ նվնվոցը,բողոքներն ու պետք եղած դեպքում ` լացը:
  • "Ուզում ե՞ս ես էլ քո հետ լացեմ,կարողա քեզ տենց լավ զգաս..."
  • Ընկերոջդ մասին լավ լուր լսելիս դու նրանից ավելի շատ ես ուրախանում :
  • "...Ու թող փորձվի մեկը ընկերոջս վիրավորել ու  նեղացնել:Երաշխավորում եմ ` տուն չի հասնի: "
  • Երբ դու միշտ գիտես ընկերոջդ` իր սիրելի անձի հետ հանդիպելու տեղը,ժամը,անգիր ասմունքում ես  ընկերոջդ հագուստը,օծանելիքը և մոտավոր խոսելու թեմաները :D 
  • ..Երբ սովորական "Բարև"-ից հասկանում ես ընկերոջդ տրամադրությունը:
  • Ընկերոջ վրա կարելի է գոռգոռալ,պետք եղած դեպքում` վիրավորել: Կարելի է մեղադրել,սխալներն դեմքին շպրտել,հնարավոր է նույնիսկ նրան լացացնել ու վերջում ...Գրկել)))
  • Ընկերոջ հետ կարելի է ուղղակի լռել...
  • Երբ դու միշտ գիտես,որ ընկերդ քեզ մենակ չի թողնի,դուք միշտ միասին եք գնում ինչ-որ տեղեր:
  • Եվ վերջապես,դու միշտ գիտես,որ երբ զանգահարում ես,ինչ-որ մեկը իրոք հաճույքով է պատասխանում քո հեռախոսազանգին:Չի պատասխանում,որովհետև էդպես է պետք:Պատասխանում է,որովհետև...Ընկերն է զանգում: Միգուցե ինչ-որ բանի կարիք ունի,իրեն վատ է զգում,միգուցե ուզում է պարապել,ուղղակի զբոսնել,կամ պարզապես ` լռել...
Գնահատեք ձեր ընկերներին,ամեն մարդու ընկեր մի կոչեք:  Ու երբ անընդհատ խոսում ու պատմում եք ձեր մասին,մի մոռացեք,որ դիմացինն էլ խոսելու կարիք ունի:Աշխարհում ամենալավ բնավորության գիծը լսելու կարողությունն է,սովորեք լսել ու փայփայեք ձեր ընկերներին,թե չէ հետո կարող է ուշ լինել...)))
Ձեզ իսկական ընկերներ  եմ ցանկանում))
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz