Հետաքրքիր բլոգ - Ինչպես ներբեռնել տեսահոլովակներ YouTube-ից
Понедельник, 05.12.2016, 15:28
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Ինչպես ներբեռնել տեսահոլովակներ YouTube-ից

Այժմ կներկայացնեմ մի նոր ծրագիր, որի միջոցով YouTube-ից ֆայլեր ներբեռնելը կդառնա շատ հեշտ գործընթաց: YouTube Downloader-ը ոչ միայն ներբեռնում է վիդեոներ, այլ նաև դրանք ավտոմատ վերափոխում է Ձեր ուզած ֆորմատի: Ծրագրի կարևոր ֆունկցաիներից է նաև այն, որ վիդեո ներբեռնելիս կարելի է նշել YouTube-ում առկա տվյալ վիդեոյի լավագույն որակը (240p, 360p, 480p, 720 HD, 1080 HD):
Ծրագրում կա նաև հնարավորություն առանց YouTube այցելելու փնտրել Ձեր ուզած վիդեոն, նախնական դիտել այն և ներբեռնել: Դա կատարվում է Search կոճակը սեղմելով:

 
 

Ինչպես անել՝
1. Ծրագիրը տեղադրելուց և լիցենզիոն կոդը գրելուց հետո (կոդը գտնվում է արխիվի մեջ) էկրանի վրա հայտնվում է նկարում ցույց տրված նշանը:
2. Մտնում եք YouTube և բացում այն վիդեոն, որը ուզում եք ներբեռնել:
3. Մկնիկով բռնում եք վիդեոյի հասցեն և քաշում նկարում ցույց տրված նշանի վրա (Կամ ծրագրում սեղմում եք Download կոճակը և բացված պատուհանում տեղադրում վիդեոյի հասցեն):
4. Բացվում է մի պատուհան, որտեղից ընտրում եք տեսահոլովակի որակը,ձայնի ֆորմատը ու տեսահոլովակի թղթապանակը:

 


Այսպիսով Ձեր տեսահոլովակը արդեն ներբեռնվում է: Միայն ավելացնեմ, որ որոշակի վիդեոների դեպքում ձայնի հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար ձայնի կոդեկը նշեք mp3:Ծրագիրը կարող եք ներբեռնել միայն այն դեպքում,եթե օգտվում եք Google  Chrome  բրաուզերից:


 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz