Среда, 24.04.2024, 07:23
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ինչպես ներբեռնել երգեր և վիդեոներ Օդնոկլասնիկի կայքից


Վերջերս Օդնոկլասնիկի կայքը հնարավորություն տվեց օգտագործողներին ավելացնել երգեր և լսել ընկերների երգերը: Սակայն կայքում չկա ֆունկցիա, որի միջոցով կարող ենք ներբեռնել մեր հավանած երգերը: Երգերը ներբեռնելու համար կարող ենք օգտվել FireFox-ի համար նախատեսված Download Helper հավելվածից: Այսպիսով Օդնոկլասնիկի կայքից երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է՝

1. Եթե չունեք Mozilla FireFox դիտարկիչ, ապա այն ներբեռնեք այս կայքից:


2. Mozilla -ի միջոցով մտեք այստեղ և սեղմեք "Добавить в Firefox" կոճակը:




3. Հավելվածը տեղադրելուց հետո փակեք և նորից բացեք դիտարկիչը:


4. Մտեք Օդնոկլասնիկի կայք և լսեք որևէ երգ:


5. Երգը լսելու ընթացքում կնկատեք, որ դիտարկչի մեջ ակտիվանում է մեր տեղադրած հավելվածի նշանը: Սեղմեք այդ նշանի կողքի սլաքի վրա և նշեք ֆայլը:




6.Բացվում է ֆայլերը պահելու պատուհանը: Գրեք ֆայլի անունը, որից հետո ".mp3":



Մյուս անգամ երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է կատարել միայն 4-6 քայլերը: Հավելվածի միջոցով կարող եք նաև ներբեռնել վիդեոներ և այլ մեդիա ֆայլեր տարբեր կայքերից: Հավելվածի միջոցով Օդնոկլասնիկի կայքից վիդեոները ներբեռնելու մեթոդը նման է երգեր ներբեռնելու մեթոդին: Սակայն ֆայլի վերջավորությունը այս դեպքում պետք է նշել ".flv": Հավելվածը իր մեջ ունի նաև Converter, որի միջոցով կարող եք միանգամից փոխել ներբեռնվող ֆայլի ֆորմատ:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz