Հետաքրքիր բլոգ - Ինչպե՞ս դառնալ լիդեր
Суббота, 03.12.2016, 14:34
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ինչպե՞ս դառնալ լիդեր

Առաջնորդ լինել ցանկանում են բոլորը, դառնում են քչերը, իսկ դառնալն այնքան էլ հեշտ չէ, դրա համար անհրաժեշտ է սառը դատել, անգամ հրաժարվել որոշ արժեքներից: Անհրաժեշտության դեպքում անգամ պետք է նպատակին հասնելու համար անցնել հակառակորդների դիակների վրայով: Դրա համար բացի կամքի ուժից անհրաժեշտ է նաև որոշակի հատկանիշներ ու կարողություններ: Անհրաժեշտ է կարողանալ մշակել նպատակներն ու իշխանությանն հասնելու որոշակի ռազմավարություն:
Մատնանշվում են բազմաթիվ հատկանիշներ, որոնցով պետք է  օժտված լինի իսկական առաջնորդը: Իսկ նրանք ովքեր զուրկ են այդ հատկանիշներից, կամքի ուժի, աշխատասիրությամբ հասնում են դրան: Օրինակ հույն հայտնի հռետոր Դեմոսթենեսը առանձնապես աչքի չէր ընկնում իր հռետորական կարողություններով: Նա մանկուց արատ ուներ՝ խոսելիս ուսը բարձրացնում էր: Որպեսզի իրեն վարժեցնի նա առաստաղից սուր էր կախում, այնպես որ, եթե ուսը բարձրացներ սուրը կտրեր այն, այդպես նա հաղթահարեց իր այդ թերությունը: Հասարակության առաջ ելույթ ունեցողը պետք կարողանա ստիպել հանրությանը լսել ու ենթարկվել իրեն: Դեմոսթենեսի խոսքի ժամանակ աղմուկը շատ էր, բայց իսկական հռետորը չպետք է տանուլ տար, նա պետք է անհրաժեշտության դեպքում ձայնը բարձրացներ ու ստիպեր լռել ամբոխին: Նա այդպես անելու համար նախապես իր ճառը արտասանում էր ծովի ափին, ալիքների բախումների բարձր ձայների ուղեկցությամբ:
Բարձունքների հասնելու համար իհարկե անհրաժեշտ է նպատակամիտված գործունեություն ու տևական աշխատանք: Շատերը կառարկեն ասելով, որ մարդու էությունը անհնար է փոխել, երբեմն էլ կարող է  տեղի-անտեղի հիշեն կարմիր կովի պատմությունը: Այնուամենայնիվ իսկական առաջնորդը հավատում է, որ ինքը կարող է դառնալ հազարների ղեկավարը ու հազարներին կարող է ստիպել քայլել իր հետևից, հանուն սեփական գաղափարների իրականացման շահագործել մյուսներին: Կարևոր է նաև չվախենալը, հետագայում կհամոզվեք, որ միայն համարձակներն են հաջողությունների հասնում, ինչպես ասում են՝ ռիսկը գործի կեսն է:
Առաջնորդի հաջողության գլխավոր նախապայմանն է գիտելիքը ու ինքնաճանաչումը: Ինչպես ֆրանսիայում 19-րդ դարի մեկը մյուսին հաջորդող հեղափոխությունների օրերին ամբողջ ինֆորմացիային տիրապետող Ֆուշեն էր գտնվում բարձունքում, այնպես էլ կդառնաք Դուք, եթե այդպես գործեք: Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ գիրք կարդալ ու կարդալ այն մարդկանց մասին, ովքեր Ձեր կարծիքով քիչ, թե շատ հաջողությունների են հասել: Վերլուծեք, թե ինչպես են նրանք հաղթահարում իրենց առջև առաջացած դժվարությունները և որքան արագ են անկանխատեսելի դեպքերին ճշմարիտ լուծում գտնում:
Առաջնորդի համար կարևոր է ծանոթների մեծ շրջապատը: Այնքան էլ կարևոր չէ, դու պրոֆեսոր ես, թե ոչ, առաջ են մղում քեզ դու և քո ծանոթները: Աշխատիր լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Եթե կարող ես օգնիր մարդկանց, դրանով դու նրանց պարտք ես տալիս հետագայում պարտքդ ստանալու ակնակալիքով: Ծանոթության ընթացքում առավել կարևորիր նրա հնարավորությունները, հետագայում նրան հանուն քո նպատակների "օգտագործելու” համար(Կարծում եմ սա մեղմ ասած բարոյական չէ, սակայն եթե ցանկանում եք դառնալ լիդեր, պետք է հրաժարվեք բարոյական լինելու մտքից, գլխավոր նախապայմանն է` ինչ գնով էլ լինի հասնել սեփական նպատակների իրականացմանը):
Առաջնորդը պետք կարողանա շփվել բոլորի հետ այնպես, որ  համարեն նրան իրենց ընկերը, միաժամանակ պետք է կարողանա ղեկավարել նրանց ու "ստիպի” ենթարկվել իրեն: Նախապես անհրաժեշտ է շփվել հավասարը հավասարի սկզբունքով և ակտիվություն ցուցաբերել առաջացած խնդիրների լուծման մեջ, դրանով իր կոլեգաների մոտ վստահություն կստեղծի:
Կա մի հատկանիշ, առանց որի առաջնորդը առաջնորդ համարվել չի կարող: Նա պետք է լինի ինքնավստահ ու հավասարակշռված, վստահ սեփական որոշումներում: Ինքնավստահության զգացումը զարգացնելու համար անհրաժեշտ է, որ մշտապես նշեք այն ինչի հասել եք կյանքում ու եթե բարդ խնդրի առաջ եք, կանգնել պետք է չվախենալ ու հետ կանգնել, այլ պետք է ելք որոնել: Ձեր ինքնավստահությունը պետք է արտահայտվի Ձեր քայլվածքով, վարքով, հայացքով: Խոսելիս մի օգտագործեք "կարծում եմ” արտահայտությունը, ավելի լավ է ասեք "վստահ եմ”, սա հենց ինքնավստահության մասին կվկայի:
Իսկ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է տոկունություն ու համբերություն: Մի ընկճվեք դժվարություններից, այլ մտածեք, որ դրանք Ձեզ ավելի են կատարելագործում ու Դուք գնալով դառնում եք ավելի հզոր առաջնորդ:
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz