Հետաքրքիր բլոգ - Ինչ երբեք պետք չէ ասել մարդկանց
Понедельник, 05.12.2016, 15:27
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Ինչ երբեք պետք չէ ասել մարդկանց


Ինչ պետք չէ ասել մարդկանց

Գեր մարդուն երբեք պետք չէ ասել՝ «ինչ գեր ես», իսկ նիհարին՝ «ինչ նիհար ես»: Պետք չէ մատնացույց անել մարդկանց իրենց թերությունները, հակառակը, պետք է այնպես անել, որ մարդն իրեն լիարժեք ու կարևոր զգա: Աղջկան պետք չէ ասել՝ «գիտեմ, որ աղջկա տարիքը չեն հարցնում, բայց քանի՞ տարեկան ես»: Նա քաղաքավարությունից ելնելով կժպտա, բայց ինչ-որ բան արդեն այն չի լինի: Աղքատին պետք չէ պատմել ձեր փողերի մասին, չէ՞ որ դրանից նա իրեն միայն վատ կզգա: Երբ զանգում է ձեր ծանոթը, որի հետ վաղուց չէիք խոսացել, պետք չէ ասել՝ «ես էլ պատրաստվում էի քեզ զանգել»՝ ավելի լավ է լռեք:

Պետք չէ ասել մարդկանց, որ իրենք սխալ են՝ շրջանցեք այդ պահը: Ենթագիտակցորեն մարդկանց մեծ մասը չի ընդունում իր սխալն անմիջապես: Մի ասեք «կզանգեմ», եթե չեք զանգելու: Մի ասեք «կհանդիպենք», եթե չեք հանդիպելու: Մի ասեք «պարտքդ մի քանի օրից կտամ», եթե չեք տալու: Մի ասեք, թե ինչքան չեք սիրում այդ երգչուհուն կամ դերասանին՝ միգուցե ձեր կողքը նստածը նրա երկրպագուն է: Ավելի լավ է լռեք: Մի պատմեք մարդկանց, թե ինչ խելացի եք դուք, ինչ լավ աշխատանք ունեք, ինչ լավ տեղ եք ապրում, ավելի լավ է հետաքրքրվեք դիմացինով: Երբեք մի ասեք մարդկանց ինչ-որ բան, եթե դրանում համոզված չեք: Ձեր խոսքերի վրա հիմնվելով՝ նրանք կարող են սխալվել: Մի բողոքեք ձեր ընկերոջից մյուս ընկերոջ մոտ: Նրա մտքով միանգամից կանցնի, որ մի օր էլ իրենից կբողոքեք ուրիշի մոտ: Երբեք մի բամբասեք: Բամբասանքը իր մեջ չի պարունակում դրական ոչ մի տարր՝ խնայեք դիմացինին: Եվ վերջում հիշեք, որ շատ դեպքերում ավելի լավ է լռել, քան ինչ-որ բան խոսել:

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz