Հետաքրքիր բլոգ - Հին գրականություն
Вторник, 06.12.2016, 11:09
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հին գրականություն

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից բնակվող հայկական ցեղերի միաձուլումից: Ձևավորվելով որպես ազգ՝ հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունն ու քաղաքակրթությունը: Այս մասին են վկայում վաղնջական դարերից պահպանված փաստերը:Դեռ խոր հնադարում հին հույների նման հայերը նույնպես ստեղծած են եղել իրենց աստվածների պանթեոնը՝ Արամազդ, Անահիտ, Վահագն, Միհր, Տիր, Աստղիկ, Նանե և այլ աստվածներով, որոնց պաշտամունքի համար երկրի տարբեր վայրերում կառուցվել են առանձին մեհյաններ: Բայց մեհյանները սոսկ պաշտամունքի տաճարներ չէին, այլև մշակույթի օջախներ էին: Օրինակ՝ V դարի պատմագիր Մովսես Խորենացին հիշատակում է Հանիի մեհյանի Ողյումպ քրմին և նրա գրած մեհենական պատմությունը: Հույն պատմագիր Պլուտարքոսի (մ.թ. I դար) վկայությամբ՝ Տիգրան Բ թագավորի (Ք.ա. 95-55թթ.) արքունիքում ապրել և գործել են հույն պատմագիրներ, որ քաղաքական ապաստան էին գտել Հայաստանում: Իսկ Տիգրանին հաջորդած Արտավազդ Բ արքայի (Ք.ա. 55-34թթ.) մասին նույն պատմագիրը հավաստում է, թե նա հորինում էր ողբերգություններ ու ճառեր, նրա օրոք Արտաշատի թատրոնում հույն դերասանների մասնակցությամբ ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:Պակաս հետաքրքրական չէ այն փաստը, որ Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրություններում հանդիպում են հայերեն բազմաթիվ բառեր ու ոճեր, որոնք հաստատում են ուրարտացիների հետ հայ ժողովրդի ժառանգական կապը: Հին Հայաստանի գեղարվեստական մշակույթի զարգացածության մեծարժեք վկայություններից են ժողովրդական առասպելներն ու վիպական երգերը (վիպասանքը): Վիպասանքից պահպանվել են սոսկ առանձին կտորներ: Այդ վիպասքերը, որ հատկապես լայնորեն տարածված են եղել Գողթն գավառում, փանդիռների նվագակցությամբ երգախառն պատմել են ժողովրդական ասացողները: Վիպասանքն արտացոլել է հին հայերի կենցաղը, սովորությունները, հարևան ցեղերի հետ ունեցած հարաբերությունները, նրանց պատկերացումները քաջության, արդարության մասին:Գողթան երգերը հորինվել են մեսրոպյան գրերի ստեղծումից շատ դարեր առաջ: Դրանք իրենց լեզվական մշակվածությամբ գալիս են ապացուցելու, որ դեռ վաղնջական ժամանակներում հայերեն խոսքն արդեն հասած է եղել կենդանի, արտահայտիչ ու հստակ լեզվամտածողական մակարդակի: Նույն որակն ու մակարդակն է հաստատում նաև գրերի գյուտից անմիջապես հետո հունարենից և ասորերենից կատարված առաջին թարգմանական երկերի և ամենից առաջ՝ հայերեն «Աստվածաշնչի» լեզուն:Հենց այս մակարդակն էլ եղել է այն ամուր հիմքն ու պատվարը, որի վրա հենվելով՝ երկու տարբեր գերհզոր տերությունների՝ Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև բաժան-բաժան եղած (387թ.) հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել իր ազգային մտածողությունը, գրականությունն ու մշակույթը՝ այդկերպ պահպանելով ինքնուրույնությունն ու նկարագիրը: Իր սկզբնավորման պահից հայ գրականությունը ձեռք է բերել հայրենասիրական հզոր շունչ:Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Սկզբնավորումից մինչև օրս այն անցել է զարգացման մի քանի շրջան: Առաջին մեծ շրջանը կոչվում է հայ հին կամ հայ միջնադարյան գրականություն և ընդգրկում է V-XVIII դարերում ստեղծված բոլոր այն գրվածքները, որ ունեն գրական որոշակի արժեք: Մինչև հայ տպագրության գյուտը (XVIդ.) գրավոր երկերը պահպանվում և ընթերցողին էին հասնում ձեռագրերով՝ արտագրվելով ու տարածվելով: Գիրք գրողը, գրվածքի հեղինակը հաճախ կոչվում էր մատենագիր, իսկ գրականությունը՝ մատենագրություն: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է մի այնպիսի բախտորոշ իրադարձության, ինչպիսին է ազգային գրերի գյուտը: Հայոց գրերն ստեղծվեցին հանճարեղ գիտնական, հայագիր դպրոցի հիմնադիր-ոաուցիչ, գրող ու թարգմանիչ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով:

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz