Հետաքրքիր բլոգ - Հ-ով սկսվող անուններ
Суббота, 03.12.2016, 14:31
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հ-ով սկսվող անուններ


ՀԱԶԱՐԱՊԵՏ - Առաջացել է հայ. հազարապետ բառից, որ զինվորական տիտղոս է. նշանակում է "հազար զինվորի պետ": Գործածական է XIII դարից. այժմ էլ կենդանի անուն է: Սրանից ունենք Հազարապետյան ազգանունը:


ՀԱՅԿԱԿ - Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով: Սակավ գործածական անուն է:


ՀԱՅԿԱՍԱՐ - Առաջացել է հայ. Հայկ անունից և սար "գագաթ" բառից: Բավական տարածված անուն է: Արևմտահայերի մեջ կա Հայկասեր անունը (իբրև "Հայկի սերունդ"), որ կապ չունի այս անվան հետ:


ՀԱՅԿՈՒՀԻ - Հայ. Հայկ անունից՝ ուհի իգական վերջածանցով: Ստեղծվել է վերջին դարում և այժմ տարածված անուններից է:


ՀԱՅՐԻԿ - Հայ. հայր բառի փաղաքշական ձևն է: Տարածվել է անցյալ դարի վերջերից:


ՀԱՍՄԻԿ - Հայ. հասմիկ ծաղկի անունից, որ դարեր շարունակ գործածական է հայերի մեջ նաև որպես անձնանուն:


ՀԵՂԻՆԵ - Հուն.Helene(գերմ. Helena, ռուս. Лена) անունից: Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից. եկել է հին հունական դիցաբանության ազդեցությամբ: Նշանակում է "պայծառ”, "լուսավոր”: Սրա փաղաքշականն է՝ Հեղուշ:


ՀԵՐՄԻՆԵ - Հայերի մեջ այս անունը եկել է անցյալ դարից՝ գեղարվեստական գրականության միջոցով: Ունենք նաև այս նույն անվան Երմոնե ձևը, որ հուն. Հերմես անվան իգականն է (տես Հերմես): Հերմինե անունը մեծ մասամբ սփյուռքում է տարածված (ֆրանս. Hermine անունից) : Այժմ քիչ է գործածական:


ՀՌԻՓՍԻՄԵ - Այս անունն առաջին անգամ հիշատակվում է Ագաթանգեղոս պատմիչը: Ըստ Երեմիայի՝ նշանակում է "մեծ խորհուրդ” կամ "ցանկալի”: Այն հանգամանքը, որ ժողովուրդը դարձրել է Հոռոմսիմ, հարկադրում է մտածել, որ անպայման Հռոմ բառի հետ է կապվում ինքը՝ Հռիփսիմե կույսը, որի տաճարը ցայսօր կանգուն է Էջմիածնում, հռոմեացի էր: Հռիփսիմե անունը չափազանց տարածված է ժողովրդի մեջ: Սրա փաղաքշական և կրճատ ձևերն են՝ Հռիփսիկ, Հռիփ:


ՀԱԿՈԲ -Եբր. Jagob անունից, որ նշանակում է "խաբող”: Հայերի մեջ տարածված է հնուց. եկել է "Աստվածաշնչից”: Ունենք Յակովբ, Յակոբոս (հունական ) ձևերը, որոնք այժմ գործածական չեն: Այս անվան փաղաքշական ձևերն են՝ Հակոբիկ, Հակո, Ակլո, Ակոբ և այլն: Տարածված է Հակոբյան ազգանունը: Կա նաև Հակլոյան, Ակլոյան ազգանունները:


ՀԱՄԱԶԱՍՊ - Պարս. hamaza "բազմություն”, "խումբ” և "ձի” բառերից. նշանակում է "ձիերի երամակ” կամ "շատ ձիեր ունեցող”: Այս անունը մեր մեջ տարածված է եղել տակավին հեթանոսական շրջանից և պահպանվել է մինչև մեր օրերը: Այս անվան կրճատ ձևերը( Համզո, Համո, Համիկ) նույնպես գործածվում են իբրև ինքնուրույն անուններ:Սրանից են Համազասպյան, Համզոյան ազգանունները:


ՀԱՄԲԱՐՁՈՒՄ - Հայ. համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին ) : Շատ տարածվցած անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Համբար, Համբիկ, Համբո: Ունենք նաև Համբարձումյան, Համբարյան ազգանունները:


ՀԱՄԼԵՏ - Եկել է գեղարվեստական գրականությունից (Շեքսպիրի համանուն ողբերգությունից): Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից: Բավական տարածված անուն է:


ՀԱՅԱՍՏԱՆ - Հայաստան երկրի անունից, որ արևմտահայերի մեջ գործածվել է իբրև արական անուն: Մեզ մոտ Հայաստան անվանում էին աղջիկներին՝ իբրև մայր հայրենիքի խորհրդանիշ: Այժմ էլ տարածված անուն է:


ՀԱՅԿ
- Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև "հսկա”: Հայկ է կոչվում նաև Օrion համաստեղությունը: Այժմ էլ շատ տարածված անուններից է: Ունենք Հայկունի, Հայկյան ազգանունները:


ՀԱՅԿԱԶ - Հայ. Հայկ անունից և ազն "ցեղ”, "զարմ”, "սերունդ” բառից. նշանակում է "Հայկի ցեղից”: Այժմ մեծ մասամբ գործածական է Հայկազ ձևը, որից էլ ստեղծվել են Հայկազյան, Հայկազունի ազգանունները: Այս անվան մի տարատեսակն է Հայկազուն, որ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն:


ՀԱՅՐԱՊԵՏ - Հայ. հայրապետ (կաթողիկոս ) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն: Գործածական և տարածված անուն է: Կրճատ ձևն է Հայրո: Կան Հայրապետյան, Հայրոյան ազգանունները:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ -Հայ. հարություն (յարութիւն ) բառից՝ իբրև "վերածնունդ”:Այս անվան տարաձևություններն են՝ Հարութ (Արութ ),Արութին, Հարդեն, Հարո, Հարութիկ,Արթին, Թունի (որից և Թունյան) և այլն: Այդ բոլոր ձևերից կազմվում են ազգանուններ: Հաճախ Արտյոմ են կոչում Հարություն անունը կրողներին, որ սխալ է: Շատ տարածված է Հարությունյան ազգանունը:


ՀԵՆՐԻԿ - Գերմ. Henrich անունից: Մեզ մոտ տարածված է Հենրի, Հենրիկ, նույնիսկ Հենդրիկ ձևերով ( կրճատ՝ Հենդո ): Հին մատյաններում հիշատակվում է.,եկել է անցյալ դարի քսանական թվականներից՝ գրական ճանապարհով:


ՀՄԱՅԱԿ - Հայ. հմանք բառից, որից ունենք հմայիչ ածանցը և հմայել բայը: Առձեռն բառարանը բացատրում է իբրև "հմուտ” կամ "տեղյակ”: Հյուբշմանը կապում է պահլ. humak և զենդ. humaya բառերի հետ և մեկնում իբրև gehorsam "լսող”: Հայերեն անուն է և նշանակում է "հմայիչ աչքերով” (հմայ+ակ), ինչպես՝ Խաժակ, Ցոլակ, Սևակ և այլն: Սրա փաղաքշական ձևերն են՝ Համիկ, Համակ, Համո: Այժմ էլ տարածված անուն է:


ՀՈՎԻԿ - Հայ. հով /զով/ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է "մեղմ քամի”, "զեփյուռիկ”, "զովություն”: Տարածված անուն է: Հաճախ Հովիկ են կոչում Հավհաննես անունը կրողներին, որ սխալ է:


ՀՈՎՀԱՆՆԵՍ -Հուն. Ioannes անունից, որ նշանակում է "հնազանդություն”: Այս անունը ազգային տարբեր ձևերով կա քրիստոնյա բոլոր ժողովուրդների մեջ: Հայոց ամենատարածված անուններից է, որ այժմ դրսևորվում է Հովհան, Օհաննես, Օհան, Օննիկ, Օնիկ, Օնես, Հանս, նույնիսկ Ավանես, Վանես, Վանիկ, Վանյա /ռուս./ ձևերով: Սրանից են Հովհաննիսյան, Օհանյան, Հանեսյան, Վանեսյան ազգանունները:


ՀՈՎՍԵՓ - Եբր. Josef անունից: Հնագույն անուններից է, որ հայերի մեջ գործածական է մինչև օրս: Սրա կրճատ ձևերն են՝ Հոսո, Հուսեփ, Ուսեփ, Օսո, Օսիկ, աղավաղվածը՝ Օսեփ: Ունենք նաև Հովսեփյան ազգանունը:


ՀՈՒՆԱՆ - Եբր. Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովհան /Յովնան/, իսկ բարբառներում հնչում է Հունան: Կա նաև Հունանյան ազգանունը /տես Հովհան/: Այս անունը երևում է նաև Ունո, Ունան ձևերով /բարբառներում/:


ՀՐԱՀԱՏ -Հայ. հուր /կրակ/ և հատ/իկ/ բառերից, որ նշանակում է "հատերը, հատիկները կրակի նման”: Պարս. նուռ ծառապտղի անունն է, որ այժմ այլևս իր իսկական իմաստով չի գործածվում: Հ. Աճառյանն այս անվան նմանությունից ելնելով՝  կապում է պահլ. Frahat անվան հետ: Հրահատ անունը կարելի է մեկնաբանել նաև որպես "կրակի նման”, "հրանման” /ինրպես՝ Արևհատ, Ոսկեհատ /:


ՀՐԱՅՐ - Հայ. հուր /կրակ/ և այր /մարդ/ բառերից՝ "կրակե մարդ” նշանակությամբ: Այծմ էլ գործածական անուն է:


ՀՐԱՆՏ - ՀԲ նույնացնում է Հրատ կամ Հրատն մոլորակի անվան հետ: Արևմտահայերի մեջ հանդիպում ենք Հրանդ ձևով, որ խուլ բաղաձայնի ձայնեղացման արդյունք է /Տ -Դ/:


ՀՐԱՉ - Հայ. հուր և աչ/ք. նշանակում է "հրափայլ աչքերով”: Սրա փաղաքշական ձևն է Հրաչիկ: Կա նաև Հրաչյան ազգանունը:


ՀՐԱՉՅԱ - Հայ. հուր և աչ/ք/ բառերից՝ յա ածանցով. նշանակում է "կրակի պես վառ աչքեր ունեցող”: Հայոց հնագույն անուններից է: Անցյալում Հրաչյա անունը տալիս էին թե տղաներին և թե աղջիկներին, հետո ստեղծեցին Հրաչուհի իգական անունը: Գործածական անձնանուն է: Կրճատ՝ Հրաչ, Հրաչիկ:


ՀՈՒՍԻԿ
- Առաջացել է հայ. հույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հայերի մեջ այս անունը գործածական է դեռևս չորրոդ դարից: Այժմ էլ գործածական անուն է: Ունենք Հուսիկյան ազգանունը:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz