Հետաքրքիր բլոգ - Գ-ով սկսվող անուններ
Вторник, 06.12.2016, 11:13
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Գ-ով սկսվող անուններ

ԳԱՅԱՆԵ - Լատ. Gaianus անվան իգական ձևն է: Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում: Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է:


ԳԵՂԱՆՈՒՇ - Հայ. գեղ / գեղեցիկ / և անուշ բառերից: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ: Հավանական է առաջացած լինի նաև Գեղամ անվան մի մասից՝ -անուշ վերջավորությամբ / ինչպես Արմանուշ / :


ԳԵՂԵՑԻԿ - Հայ. գեղեցիկ ածականից ստեղծված անուն է:


ԳԵՆՅԱ - Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերենից եկող Ժենյա ձևը: Այս անվան փաղաքշական ձևը ծագում է Գեննադի արական անունից, որ հուն. genaddas բառից է և նշանակում է "ազնիվ”, "բարեկիրթ”:

ԳԻՍԱԿ - հայ. գիսակ բառից, որ "վարս" է նշանակում (գէս-գիսակ): Հիշատակվում է դեռևս հեթանոսության շրջանից, սակայն վերջերս կրկին գործածական դարձավ իբրև հայերեն անուն (մազավոր, քաջագանգուր իմաստով):


ԳՈՀԱՐ - Հայ. գոհար հասարակ բառից, որ նշանակում է "ադամանդ” կամ "անգին քար”: Իբրև անձնանուն գործածական է 12-րդ դարից. փոխառություն է պարս. guhar բառից: Ժողովրդի մեջ այսօր էլ տարածված է Գովհար, Գուհար ձևերով: Սրա փաղաքշականն է Գոհարիկ, որ հաճախ երևում է իբրև անկախ անուն:


ԳՐԵՏԱ - Լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը:


ԳԱԼՈՒՍՏ - Հայ. գալուստ (գալը) բառն է, որ նշանակում է "մոտ գալ”: Այս անունը շատ տարածված է հայերի մեջ և մինչև օրս էլ գործածվում է: Ունենք նաև Գալստյան, Գալոյան ազգանունները:


ԳԱՌՆԻԿ - Հայ. գառն բառի փաղաքշական ձևն է ( գառն+իկ ), որ տարածված է անհիշելի ժամանակներից՝ իբրև արական անձնանուն՝ "համեստ”, "հեզ”, "խոնարհ” իմաստով: Սրանից կա Գառնիկյան ազգանունը:


ԳԱՍՊԱՐ - Ավետարանական մոգերից մեկի անունն է, որ հանդիպում է նաև այլ քրիստոնյա ազգերի մեջ: Հայերի մոտ այս անունը տարածվել է XIII-XV դարերից: Կա նաև Գասպարյան ազգանունը:


ԳԱՐԵԳԻՆ - Հայերի մեջ գործածական է եղել IV-V դարերում, հետո առժամանակ մոռացվել է և միայն վերջին ժամանակներս սկսեց գործածվել իբրև արական անձնանուն: Քանի որ այս անունը փոխառություն չէ, և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ: ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ: Կրճատ ասում են Գարիկ, Գարեն, Գարո: Կա նաև Գարեգինյան ազգանունը:


ԳԵՂԱՄ - Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից: Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ կապված Գեղամի հետ ( "Գեղամայ ծով”, "Գեղամայ լեառն”): ՀԲ համարում է եբրայերեն բառ՝ gelamp "գեղամպ” (Լ Ղ հնչյունափոխությամբ), և ստուգաբանում իբրև "հավիտենական” : Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ տարածված են:


ԳԵՎՈՐԳ - Հուն. georgos բառից, որ նշանակում է "հողագործ”, "երկրագործ” (հուն. ge "հող”, "երկիր” բառից, ինչպես geolog "երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ: Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից: Հանդիպում է Գևորգ, Գևոր ձևերով: Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն: Այժմ ավելի տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորներ (էո) իրար հետ դժվար են արտաբերվում: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գևո, Գևիկ: Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը:


ԳԵՐԱՍԻՄ - Հուն. Geramios, լատ. Gerasimus անունից, որ հուն. geras բառից է և նշանակում է "արժանավոր”, "պատվավոր”: Անցյալ դարում շատ տարածված էր հայերի մեջ: Ներկայումս էլ օգտագործվում է : Սրա կրճատ ձևն է Գերաս:


ԳՅՈՒՏ
- Հայկական գյուտ բառից է, որ  նշանակում է "գտած բան": Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից: Այժմ էլ գործածական է:


ԳՆԵԼ - Հայկական հնագույն անձնանուններից է, որ հիշատակված է մատենագրության մեջ ( Խորենացի, Փավստոս) :

ԳՆՈՒՆԻ - հայ նախարարական տոհմանուն, որ վերջին տարիներին գրականության միջոցով տարածվել և դարձել է անձնանուն: Կա նաև Գնունի ազգանունը:


ԳՈՌ - Հայ. գոռ բառից, որ նշանակում է "հպարտ”, "գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի "Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա նաև փաղաքշական Գոռիկ անունը:


ԳՈՒՐԳԵՆ - Պահլ. gurgen բառից, պարս. Gurgen անունից. կազմված է "գայլ” բառից՝ փաղաքշական ածանցով. նշանակում է "գայլաբարո” կամ "գայլուկ”: Հայերի մեջ այս անունը տարածված է դեռևս VI դարում: Այժմ էլ գործածական անուն է:


ԳՐԻԳՈՐ -Հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է "զգոն”, "արթուն”, "հսկող”: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս, Գրիգորիոս,Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը: Սրա փաղաքշական ձևերն են` Գոքոր, Գիքոր, Գիքո, Գրիշ և այլն: Կա նաև Գիքոյան ազգանուն:


ԳԱԳԻԿ- Ասոր. Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն՝ -իկ փաղաքշական ածանցի միջոցով (Գագ+իկ) : Գագ անունն այլևս գործածական չէ, մինչդեռ Գագիկը տարածված է :
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz