Пятница, 29.03.2024, 16:27
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Երջանկությունը չունի բանաձև



- Այդ  ի՞նչ  է  ձեռքերիդ  մեջ:
- Երջանկություն:
- Իսկ  ինչո՞ւ է  այն  այդքան  փոքր:
- Որովհետև, երբ երջանկությունը  մեր  ձեռքերում  է, այն  շատ  փոքր  է  թվում, և միայն  կորցնելուց  հետո  ենք  մենք  հասկանում  նրա  իրական  արժեքը….
 Ի՞նչ  է  երջանկությունը: Ո՞րն  է  երջանիկ  լինելու  գաղտնիքը: Թվում  է,  թե  բոլորս գիտենք  այս  հարցերի  պատասխանները: Միացնում  ենք  հեռուստացույցը,  թերթում  ամսագրերը,  ամենուր  խոսվում  է  երջանկության  բանաձևերի  ու երջանկության  մեխանիկայի  մասին….հոգեբանները,  աստղերը  պատրաստ  են անվերջ  խոսել  երջանկության  շուրջ, կիսվել  ուրիշների  հետ  ԻՐԵՆՑ  երջանկության  գաղտնիքներով: Բայց,  եթե  մի  պահ  լռեցնենք  նրանց  և  տանք ընդամենը  մի  պարզ  հարց` «Իսկ  դու  ե՞րբ  ես  երջանիկ»,  հնարավոր  է  և  չստանանք  պատասխան: Այո,  մարդիկ  չունեն  այս  հարցի  պատասխանը,  և  երբեք էլ  չեն  ունեցել,  որովհետև  նրանք  երբեք  լիարժեք  երջանիկ  չեն  եղել: Մեծերից մեկը  ասել  է` երջանկությունը  նման  է  գլորվող  գնդակի,  ինչքան  մոտենում  ես նրան,  դիպչում,  այնքան  այն  ավելի  հեռու  է  գլորվում…
Եվ  երջանկության  հենց այս  բնորոշումն  է  շատ  ժամանակ  արդարացնում  մեր` երջանկության  վերաբերյալ  հարցերի  պատասխաններ  չունենալը: Լիակատար  երջանիկ  են  միայն փոքր  երեխաներըՆրանք  երջանիկ  են  առանց  որևէ  առիթի,  առանց  այս  կամ այն  ունենալու: Նրանց  կարող  է  երջանկացնել  մեկ  կոնֆետը  կամ  մեկ  նոր խաղալիքը: Այդ  ժամանակ  նրանց  չի  հետաքրքրում  երջանի՞կ  են  իրենք  թե  ոչ: Եվ երևի  թե  դա  է  իսկական  երջանկությունը,  երբ  չկա  երջանիկ  լինելու  ձգտում, երբ չկա  համեմատություն,  չկան  հաշվարկներ,  նպատակներ  և  երազանքներ: Մեծանալով  մարդիկ  սկսում  են  երջանկության  մշտական  փնտրտուքները: Մեկը երջանիկ  է,  որ  սիրված  է,  մյուսը,  որ  կարողանում  է  նոր  մեքենա  գնել….իսկ  մեկն  էլ,  որ  կարողանում  է  օրվա  հաց  հայթայթել: Ինչպես  մեր  կյանքում  ամեն ինչ, այպես  էլ  երջանկությունը  դարձել  է  մեծ  պայքար,  անվերջ  մրցավազք: Մարդիկ  երջանիկ  չեն,  բայց  ցույց  են  տալիս  թե  երջանիկ  են, նրանք  դժբախտ  են, բայց  փողոց  են  դուրս  գալիս  ծամածռված  ու  կեղծ,  բայց  ժամանակակից  մարդու դեմքի  անբաժան  մաս  հանդիսացող  ժպիտով: Նրանք  մոռացել  են  մի  պարզ ճշմարտություն,  որ  մարդը  երջանիկ  է  այնքան, որքան  որոշել  է  երջանիկ  լինել: Նրանք  մոռացել  են,  որ  յուրաքանչյուրը  ինքն  է  իր երջանկության  դարբինը,  և  որ  շատ  հաճախ  երջանկության  համար  ճոխություն  և ցուցադրականություն  հարկավոր  չէ: Երջանկությունը  չունի  բանաձևեր  և գաղտնիքներ: Երջանկությունը  չի  սիրում  համեմատություն: Այն  պարզ  է: Երջանիկ լինելը  շատ  ավելի  հեշտ  է: Երջանկություն  է  ամեն  առավոտ  ծագող  արևը, երջանկություն  են  մեր  կողքը  գտնվող  մարդիկ,  երջանկություն  է  պարզպես  լիաթոք ծիծաղը,  երբեմն  նույնիսկ  մեկ  ջերմ  ժպիտը: Երջանկություն  է  սիրելի  աշխատանքը: Երջանկություն  է  սիրելը  և  սիրված  լինելըերջանկություն  է  մարդկանց երջանկացնել  կարողանալը…..Եվ  միշտ  հիշեք,  բոլոր  երջանիկներն  էլ  մի  փոքր  չեն հավատում  իրենց  երջանկությանը,  բայց  երջանկությունը  դրանից  չի  նեղանում, երջանկությունը  չի  սիրում  միայն  երբ  իրեն  չեն  գնահատում…..


Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz