Հետաքրքիր բլոգ - Երբ պիտի հասկանանք,որ
Суббота, 03.12.2016, 14:34
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Երբ պիտի հասկանանք,որ


Skype-ը դա սարք չի (Web Camera), այլ ծրագիր է և այն խանութից չեն գնում:

Ինտերնետ ասելով պետք չի հասկանալ օդնոկլասնիկ:

Օդնոկլասնիկի պրոֆիլ ունենալը չի նշանակում, որ սայթ ունենք:

Pentium 5 դուրս չի եկել ու դուրս չի էլ գալու:


Օգտակար ֆայլերը պետք չի պահել Recycle Bin-ի մեջ: Դրա համար նախատեսված են թղթապանակներ:


Էկրանի վրա չպետք է լցնել այնքան շատ ֆայլեր, որ էկրանի նկարը ամբողջովին փակվի:

Windows XP Black Edition-ը դա նոր Վինդոս չի:


Չպետք է հարցնել ինտերնետում կաս, երբ ուզում ենք հարցնել օդնոկլասնիկում կաս:


Ինտերնետում պետք է գրել հայերեն տառերով, ոչ թե տրանսլիտով:


Համակարգիչի case-ի վրայի գրած ֆիրման և մոնիտորի ֆիրման համակարգչի ֆիրմայի հետ ոչ մի կապ չունեն:


MS Word-ով տեքստ հավաքել իմանալը դեռևս չի նշանակում, որ ծրագրավորող եք:


Չի կարելի ամբողջովին copy paste անել ուրիշների կայքերը:


Իսկ վերջում համակարգչային թեմայից շեղվեմ ու ավելացնեմ, որ երբ պիտի հասկանանք, որ աշխարհի վերջը չի լինելու ինչ-որ Մայաների ցեղի անգրագետ հաշվարկներով հաշված 2012 թվականին, այլ այն ժամանակ, երբ որ Աստված կամենա...
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz