Հետաքրքիր բլոգ - Եկեք այսօր ներենք բոլորին
Суббота, 10.12.2016, 23:23
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Եկեք այսօր ներենք բոլորին

Ինչու ատելությունը,խանդն ու նախանձը պահել մեր հոգում? Եկեք այսօր ուղղակի ներենք բոլորին:
Ներենք այն մարդկանց,որոնք մեզ ցավեցրել են, ներենք այն անարժաններին,որոնք մեզ գետին են գլորել,մեզ հրելով,խաղից դուրս գցելով գրավել են մեր տեղը: Ներենք  ինքներս մեզ մեր կատարած սխալների համար:
Այսօր առավոտյան  արևի հետ արթնացա ու արևին նայելով հասկացա,որ պետք չի...Պետք չի վատ մտքերն ու զգացմունքները պահել ներսում: Դա մեզ  չի օգնի,  հավատացեք: Վատ մտքերը միայն արգելք կարող են լինել:  Ներեք այն բոլոր մարդկանց,ովքեր ձեզ ինչ-որ բանում վատություն են արել ու կտեսնեք,թե հոգին ինչպես է մաքրվում,կզգաք ձեզ ավելի հանգիստ ու թարմ: Հրաշալի զգացողություն է....

Վերջերս մտքերս աղբով էին լցվել,ես ինքս սկսել էի վատ տրամադրվել մարդկանց հանդեպ,նույնիսկ ինչ-որ նախանձի պես բան էր առաջացել ինձ մոտ:Ես չեմ ուզում այդպիսին լինեմ ու ես կմաքրեմ ինձ:Սեփական փորձիս վրա հասկացա,որ վատ մտքերը մեզ դարձնում են   ավելի անուշադիր,ամեն ինչի վրա թքած ունեցող ու նույնիսկ` ծույլ: Այսօր առավոտյան ես ուղղակի մաքրեցի իմ ներքինը ու խորը շնչեցի..Էլ ոչ մեկին չեմ ատում, չեմ մտածում անարժանների մասին..Ինչ եղել` եղել է: Գալիս է նոր ժամանակ ու ամեն ինչ սկսվում է նորից:Ամեն ինչ հիանալի է լինելու:

Եկեք ուղղակի միասին բացենք մեր սիրտն ու ուղեղը լավ մտքերի համար: Եկեք թույլ չտանք ինքներս մեզ կործանվել: Ուղղակի հենց հիմա հատիկ-հատիկ հիշեք այն բոլոր մարդկանց,ովքեր ձեզ ցավ են պատճառել ու ներեք: Մի բարձրաձայնեք ոչինչ, ոչ ոքի ոչինչ մի ասեք, ուղղակի ԻՐՈՔ ներեք...Ու կզգաք ինչպես ձեր հոգին կլցվի լույսով ու ջերմությամբ:
Բարձր եղեք ատելությունից ու նախանձից: Դրանք միայն խանգարելու են ձեզ: Թույլ տվեք  լուսավոր զգացմունքներին  բույն դնել ձեր հոգում  ու կտեսնեք,թե ինչ հրաշալի կդառնա ձեր կյանքը, մտահորիզոնը կդառնա էլ ավելի լայն, ձեր քայլերը էլ ավելի հաստատուն ու ամուր կլինեն,մտքերն էլ` մաքուր ու ազնիվ:
Բացի ներելուց,եկեք ներողություն էլ խնդրենք մեր արածների համար:Մտքում ուղղակի ազնվորեն հիշեք այն մարդկանց,ում ցավացրել եք ու հենց մտքում ներողություն խնդրեք...Մի թողեք ձեր մեջ և ոչ մի վատ զգացմունք...
Մի սպանեք  ձեր մեջ ապրող արևին, խմեք նրա լույսից,գնացեք առաջ ու...Ապրեք մարդուն արժանի կյանքով:
Եկեք այսօր ազատ շնչենք.....
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz