Հետաքրքիր բլոգ - Ե-ով սկսվող անուններ
Понедельник, 05.12.2016, 15:25
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0

Ե-ով սկսվող անուններ

ԵԶՆԻԿ - Հայ. եզն բառի փաղաքշական ձևն է, որ իբրև անձնանուն գործածական է եղել հնուց: Գրավոր աղբյուրներում այս անունը երևում է V դարից (Եզնիկ Կողբացի): Հայկական անուն է, գործածական է նաև այժմ:


ԵԼԵՆԱ - Հուն. Helos, helenos բառից, որ նշանակում է "արևային”, "պայժառ”: Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինե, սակայն վերջերս մուտք է գործել նաև Ելենա անունը: Սրա փաղաքշականն է Լենա, ունենք նաև Էլեն /ֆրանս. ձևով/, որ հաճախ գործածավում է իբրև ինքնուրույն անուն:

ԵՎԱ - Եբր. khava "կյանք” բառից: Ըստ Աստվածաշնչի` նախամոր անունն է, որ տարածված է աշխարհիս բազմաթիվ ազգերի մեջ /լատ Eva, ֆրանս. Eve և այլն/: Հայերի մեջ գորածածական է հնուց:


ԵՐԱՆՈՒՀԻ - Հայ. երանի բառից՝ -ուհի իգական ածանցով: Սրա կրճատ ձևն է Երան:


ԵՂԻՇԵ - Եբր. հնագույն փոխառություն է. եկել է  ասորերեն Եղիշէ և  հունական Եղիսէ  անուններից: Ժողովրդի մեջ եղել է նաև Ելիշէ հնագույն ձևը, որ գալիս է հին հրեենից՝ կենդանի հաղորդակցման միջոցով: Այժմ էլ գործածական անուն է: Կրճատ ձևն է Եղիշ:


ԵՍԱՅԻ - Եբր. i "փրկել” արմատից. նշանակում է "փրկություն”: Կրճատ ձևերն են Եսո: Ունենք նաև Եսայան ազգանունը:


ԵՐԱՄ
- Առաջացել է հայ. երամ բառից, որ նշանակում է "խումբ" (թռչունների): Հազվադեպ հանդիպող անուն է: Սրանից ունենք Երամյան ազգանունը:


ԵՐՎԱՆԴ - Պահլ. arvand "արագ”, "սլացիկ” սանս. arvant "արագավազ ձի”, "քաջընթաց ձի” :Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից:Այժմ էլ տարածված անուն է, որից ունենք Երվանդյան ազգանունը:


ԵՓՐԵՄ - Եբր. Efraim անւնից , որ նշանակում է "պտղաբեր”, "աճող”,”փարթամ”: Հնագույն անուն է , պահպանվել է մինչև օրս: Ունենք Եփրեմյան ազգանունը:


ԵՂԻԱԶԱՐ - Եբր. : Հայերի մեջ տարածվել է հուներիենից՝ Heleazar : Ունենք նաև Եղիազարյան ազգանունը: կրճատ ձերն են ՝ Եղո, Եղիկ:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz