Հետաքրքիր բլոգ - Դու բլոգ ունես? Կարդա սա
Суббота, 03.12.2016, 14:32
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դու բլոգ ունես? Կարդա սա


Ու որոշեցի մի գեղեցիկ փոստ էլ նվիրեմ համայն աշխարհի բլոգգերներին,որ կարդան:Խնդրում եմ մի ալարեք ու կարդացեք,լավ? Շնորհակալություն,ես շոյված եմ:Հիշում եք,մի անգամ փոստ էի գրել բլոգգերների "չուզողության" մասին: Ու հիմա էլ որոշեցի որպես հասարակ ընթերցող խոսել հենց նույն այդ բլոգգերների հետ: Հազար անգամ ասել եմ ու նորից եմ ասում. բացի  բլոգ ունենալուց ու էստեղ հաճախակի գրառումներ անելուց ես նաև շատ եմ սիրում "քրքրել" շատ ուրիշ բլոգներ: Բայց էս վերջերս զգում եմ, որ ամեն բլոգ չի,որ կարողանում եմ կարդալ: Ու մտածելով պատճառների մասին,որոշեցի հենց այդ պատճառները ներկայացնեմ էստեղ: Չնայած իմ բլոգում էլ միգուցե շատ թերություններ կան,բայց այս փոստը գրելով միգուցե որպես ուղղակի ընթերցող օգնեմ շատերին: Եվ այսպես` ինչն է ինձ խանգարում ինչ-որ բլոգ կարդալիս.
  • Գունավորումն ու տառատեսակը: Իհարկե ցանկալի է,որ բլոգը լինի գույներով լի ու պայծառ,սակայն շատ տեղերում  գունային տոները չափից դուրս վառ են լինում: Օրինակ,եթե ուշադրություն եք դարձրել,իմ բլոգի ետևի ֆոնն էլ բավականին խայտաբղետ է: Բայց մինչ այն օգտագործելը ես  հազար անգամ  փորձարկել եմ այն.մոտ 10 րոպե ուշադիր նայել եմ բլոգիս ու տեսնելով ,որ աչքերս չեն ցավում` նոր կիրառել եմ: ՈՒ խնդրում եմ բլոգգերներ ջան, օգտագործեք համեստ ու փափուկ գույներ,ցանկալի է ավելի բաց: Օրինակ  ես ինքս ունեմ տեսողության խնդիր ու եթե բլոգը լինում է,ասենք,  վառ վարդագույնի ու սևի խառնուրդի մեջ, ես այն ուղղակի չեմ կարողանում կարդալ.աչքերս սկսում են ցավել: Խնայեք իմ աչքերը,ախր ուզում եմ կարդալ ,բայց չեմ կարողանում:
Փնթիությունը:  Տանել չեմ կարողանում փնթի բլոգերը: Բացում ես գրառումը տեսնում ես  բազմակետի փոխարեն օգտագործել են մոտ 30 հատ ստորակետ (դա բազմակետն է հենց),տառեր են կուլ տված, կան ուղղագրական սխալներ,շարահյուսությունն այդքան էլ լավը չէ, նախադասության կեսից սկսել են գրել մեծատառով...Հոգնում ու փակում եմ այդ բլոգերը: Չեմ կարողանում կարդալ ու վերջ: Գիտեք այդ ժամանակ ինչ եմ մտածում? Ասում եմ լավ,եթե հենց գրողը թքած ունի իր գրածի վրա,ալարում է գոնե մեկ անգամ վերընթերցել սեփական գրվածքը, բազմակետի տեղը ստորակետ է դնում, էլ ես ինչու կարդամ դա? Ինչու կարդամ մի բան,որը գրված է փնթի ու անհասկանալի: Ու հետո: Ես ընթերցող եմ ու պահանջում եմ կոկիկ աշխատանք: Ուզում եմ իմ առջև դրված լինի գրագետ  տեքստ:Եթե  բլոգը գրվում է խոսակցական լեզվով` խնդիր չկա: Կկարդամ,բայց միայն ու միայն այն դեպքում,եթե լինի էլի մաքուր ու կոկիկ:
  • Անտեղի նկարներ: Ասենք բացում եմ բլոգը,գրված է  ընտանի կենդանիների մասին ու նկարում հեծանիվ է նկարած : Զարմացած նայում ու չեմ հասկանում: Շատ եմ սիրում,երբ նկարը լինում է տեղին,երբ համապատասխանում է գրվածքի թեկուզ մեկ տողին:Նկար,որը ստիպում է մտածել: Սրան էլ պետք է ուշադրութուն դարձնել:
  •   Չկա հստակ բաժանումներ,չկա մենյու: Ընդհանրապես դեմ եմ,երբ բլոգը բաժիններ է ունենում: Որովհետև,ասենք,  ես կարող եմ ունենալ խոհարարական բլոգ,գրել կերակրատեսակների մասին ու մի օր էլ  որոշեմ գրել իմ ընտանիքի մասին: Բա էդ դեպքում ինչ անեմ? Բացեմ մի "ուրիշ" բաժին ու ինչքան "զիբիլ" ունեմ լցնեմ այդտեղ? Անհարմար է ստացվում:Բլոգը,իմ կարծիքով,պետք է ազատ լինի: Ուղղակի կարելի է ըստ ամիսների բաժանել ու ցուցակ ունենալ որևէ անկյունում (շատերի մոտ այդ ցուցակը նկատել եմ,ես էլ ունեմ): Ինքս այն կարդացողներից եմ,որ բլոգը բացելուց հետո ժամերով կարող եմ լինել այնտեղ:Կմտնեմ,կփորփրեմ,կընտրեմ ըստ վերնագրի, կկարդամ,կավելացնեմ մեկնաբանություն և այլն: Դրա համար ինձ պետք է,որ ես ընտրության հնարավորություն ունենամ:
Պասիվությունը: Բլոգիս աջ անկյունում կա այն բլոգգերների ցանկը,որոնց ես կարդում եմ: Ու հավատացնում եմ,այդ կայքերից յուրաքանչյուը ես մտնում եմ ամեն օր: Ինձ մոտ  մեխանիկորեն թարմացված բլոգերը բարձրանում են վերև ու ես արդեն կարողանում եմ հասկանալ,թե ով է այսօր նոր գրառում կատարել:Անպայման մտնում ու կարդում եմ: Բայց նաև կան այնպիսի բլոգեր,որոնց տերերը այնտեղ գրում են,ասենք, ամսվա մեջ երկու անգամ: Ախր ես ուզում եմ կարդամ: Մտնում  տեսնում եմ կարդալու բան չկա: Լավ, բա ինչ անեմ?ՈՒրեմն հաջորդ անգամ էլ այդ բլոգը չեմ մտնի,ինչու մտնեմ,եթե կարդալու բան չկա? Միգուցե և մի օր այդ  բլոգը թարմացվի,բայց ես արդեն մոռացել եմ նրա մասին,ինձ այն այլևս հետաքրքիր չէ: Գիտեմ ու հասկանում եմ,որ ինչ-որ բան գրելն էլ է "մուսսայով"  ու պետք էլ չի գրել ամեն հիմարություն: Բայց այսօր գրեք մի պատմված,վաղը պատմեք ձեր հասարակ օրվա մասին,երրորդ օրը բլոգում տեղադրեք ձեր ամենասիրելի  ֆոտոները,հաջորդ օրը ավելացրեք գեղեցիկ բանաստեղծություններ և այլն: Ես ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿԱՐԴԱԼ ՈՒ ՏԵՍՆԵԼ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՁԵՐ ԲԼՈԳԸ:
Երևի թե այսքանը: Ինչ հիշեցի գրեցի:Ես ինքս փորձում եմ այս կանոններին ենթարկվել: Լինել հասկանալի, գրել մաքուր , առանց սխալների ու բաց թողումների: Խոստանում եմ,մինչ  հրապարակելս անպայման ևս մեկ անգամ գրվածքս կկարդամ ու կստուգեմ: Ու որպես ընթերցող խնդրում եմ. հետաքրքիր եղեք ինձ համար: Մի հոգնացրեք ինձ,ուզում եմ ամեն անգամ անհամբեր սպասել,թե երբ նոր ու հետաքրքիր բան կգրեք: Ես իրավունք ունեմ կարդալու  լավ ու հետաքրքիր գրվածքներ,այլ ոչ թե ստիպողաբար կուլ տալ որևէ մեկի ծուլության ու փնթիության արդյունքը,որը նա թյուրիմացաբար բլոգ է անվանել:Խնդրում եմ պահանջելու պես! Շնորհակալ  կլինեմ,եթե  այս կետերը ներառեք ձեր բլոգերում: Սպասում եմ նոր ու հետաքրքիր փոստերի
:
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz